«Շանհայ Էքսպո-2010» միջազգային ցուցահանդեսում նշվել է Հայաստանի Ազգային օրը
Հայաստանի անկախության օրը՝ սեպտեմբերի 21-ին, հայկական եռագույնը բարձրացվել է նաև հեռավոր չինական Շանհայ քաղաքում, որտեղ արդեն հինգ ամիս գործող ՙՇանհայ Էքսպո-2010՚ միջազգային ցուցահանդեսում հայտարարված Էր Հայաստանի Ազգային օր: Տոնական հանդիսությունները սկսվել է վաղ առավոտյան՝ Շանհայի ցուցահանդեսային կենտրոն Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի և նրա գլխավորած պատվիրակության ժամանմամբ, որոնց մուտքի մոտ դիմավորել է ՙԱզգային աուդիտ՚ գրասենյակի գլխավոր տնօրեն Լիյ Թիայ Յին: ՀՀ օրհներգի հնչյունների ներքո վեր է խոյացել հայկական եռագույնը և տրվել Հայաստանի Ազգային օրվա մեկնարկը: Պաշտոնական ընդունելությունների սրահում ՀՀ վարչապետի ու Լիյ Թիայ Յինի զրույցից հետո Տիգրան Սարգսյանը գրառում է կատարել պաշտոնական հյուրերի հուշամատյանում, որտեղ երախտագիտություն Է հայտնվում չինական կողմին՝ ջերմ ընդունելության և ցուցահանդեսը գեղեցիկ ու բարձր մակարդակով կազմակերպելու համար:
ՙՇանհայ Էքսպո-2010՚-ում Հայաստանի Ազգային օրվա բացման հանդիսավոր նիստի ժամանակ Չինաստանի կառավարության և ցուցահանդեսի կազմկոմիտեի անունից շնորհավորելով Հայաստանին անկախության օրվա կապակցությամբ, ողջունելով ՀՀ վարչապետի մասնակցությունը Ազգային օրվա միջոցառումներին` ՙԱզգային աուդիտ՚ գրասենյակի գլխավոր տնօրեն Լիյ Թիայ Յինը շնորհակալություն է հայտնել հայկական կողմին ցուցահանդեսին գերազանց մասնակցության համար: ՙ1851 թվականին, երբ Լոնդոնում բացվեց արդյունաբերության առաջին միջազգային ցուցահանդեսը, անցած 159 տարում Էքսպոն ականատեսն Է եղել զարգացման տարբեր փուլեր, մարդկության առջև շարունակ բացելով նոր պատուհաններ, կարևոր հարթակ, որտեղ տարբեր ժողովուրդներ ներկայացրել են իրենց նվաճումները՝ ի նպաստ համընդհանուր բարեկեցության, բարեկամության և համատեղ առաջընթացի՚,-ասել է նա` հույս հայտնելով, որ ՙՇանհայ Էքսպո-2010՚-ը լավ առիթ կլինի տնտեսական երկխոսության հետագա խորացման համար:
Լիյ Թիայ Յինի խոսքով, Հայաստանը, որը գտնվում Է Եվրոպան Ասիայի հետ կապող խաչմերուկում, նպատակային շարժվում Է իր լուսավոր ապագայի կառուցմանը, որի լավագույն վկայությունն Է նաև ցուցահանդեսին հայկական կողմի ներկայացրած տաղավարը: ՙՀայաստանում ապրում Է հնագույն և իմաստուն մի ժողովուրդ, ծաղկում Է յուրահատուկ հայկական մշակույթը: Այդ երկիրն աշխարհին տվել Է համաշխարհային հեղունակության բազմաթիվ անուններ, իր ուրույն ավանդն Է բերել համընդհանուր մշակույթի զարգացմանը` այս անգամ ՙՇանհայ Էքսպո՚-ում ներկայացնելով ՙԱշխարհի քաղաք՚ իր ուրույն նախագիծը՚,-ասել է գրասենյակի գլխավոր տնօրենը: Վերջինս, նրա գնահատմամբ, մի յուրահատուկ մոտեցում Է մարդկանց միջև երկխոսության, երջանիկ, քաղաքային կյանքի ստեղծման նշանակալի տեսակետ, ինչը համահունչ Է ներկա ցուցահանդեսի ընդհանուր կարգախոսին` ՙԲարեկեցիք քաղաք, բարեկեցիկ կյանք՚: Նա բարձր է գնահատել նաեւ նախագծի վիրտուալ ներկայացումը` համարելով այն ողջ ցուցահանդեսում լավագույն համանման կատարումներից մեկը:
Նշելով հայ-չինական դրավոր կապերի մասին` նա գոհունակությամբ ընդգծել է, որ այօր Էլ բնականոն զարգանում է երկկողմ համագործակցությունը մշակույթի, տնտեսության և այլ բնագավառներում: Լիյ Թիայ Յին հույս է հայտնել, որ ցուցահանդեսին Հայաստանի մասնակցությունն ու ՀՀ վարչապատի այցը նոր ազդակ կհանդիսանան և կամրապնդեն հայ-չինական համագործակցության կամուրջը, նոր Էջ կբացեն երկկողմ բարեկամական հարաբերություններում:
Իր խոսքում ՀՀ կառավարության անունից շնորհակալություն հայտնելով ՉԺՀ իշխանություններին ջերմ ընդունելության և բազմամիլիոն լսարանին աշխարի ապագայի՝ Հայաստանի տեսլականը ներկայացնելու հնարավորության համար` ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ իր համար կրկնակի հաճելի Է ելույթ ունենալ, քանի որ սեպտեմբերի 21-ը ոչ միայն Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման տասնիններորդ ամյակն Է, այլև ՀՀ ազգային օրն Է ՙՇանհայ Էքսպո-2010՚-ում: Որդեգրված հիմնական կարգախոսը հայկական կողմին ցուցահանդեսին պատրաստվելիս ստիպել Է վերաիմաստավորել մեր ժողովրդի անցած ուղին և փորձել միացյալ նայել դեպի ապագա: ՙՄեր երկիրն ամեն օր արթնանում Է և նայում Արարատ բիբլիական սարին: Իմաստը, որ կրում Է Արարատը, նախ և առաջ կապվում Է վերածննդի գաղափարի հետ: Այսօր` համաշխարհային տնտեսական ճգնաժամից հետո, ակնհայտ Է, որ ժամանակակից աշխարհը չի կարող լինել նախկինը, այն պիտի փոխվի: Աշխարհի տարբեր ծայրերում մարդիկ փորձում են ձևակերպել աշխարհի նոր ուղղվածությունը: Այսօր մեզ համար գլխավոր կարգախոսն այն Է, որ նոր աշխարհը մենք պետք Է կառուցենք միասին: Այդ իսկ պատճառով մենք առաջարկում ենք նոր քաղաքի տեսակետը, որն իր մեջ կներառեր ոչ միայն մեր մոտեցումը, թե ինչպիսին պետք Է լինի քաղաքակրթության երկխոսությունն այսօր, այլ միաժամանակ մենք հնարավորություն ենք ստեղծում բոլոր մարդկանց, ժողովուրդներին՝ մասնակցելու նոր քաղաքի կառուցմանը՚,-նշել է ՀՀ վարչապետը:
Նրա գնահատմամբ, այսօր ՙՇանհայ Էքսպո-2010՚-ն ուրույն հնարավորություն Է տալիս հենց համատեղ աշխատանքի, քաղաքակրթության երկխոսության համար: Տիգրան Սարգսյանը բոլորին հրավիրել է մասնակցելու Արարատյան դաշտավայրում կառուցվելիք նոր քաղաքի շինարարությանը` հույս հայտնելով, որ այդ քաղաքի շինարարությունը նոր Էջ կբացի ոչ միայն հայ ժողովրդի, այլև քաղաքակրթության պատմության համար:
Հայկական կատարողների մասնակցությամբ կազմակեպված համերգային ծրագրից հետո, ՀՀ վարչապետն ու նրա գլխավորած պատվիրակությունը ծանոթացել են ցուցահանդեսում ներկայացված Չինաստանի և Հայաստանի տաղավարներին: Վերջինս հասցրել Է մեծ հետաքրքրություն առաջացնել ՙՇանհայ Էքսպո-2010՚-ի այցելուների շրջանում: Ընդհանուր` ավելի քան հիսուներեք միլիոն այցելուներից երկու միլիոնը եղել Է նաև հայկական տաղավարում: Հինգ հարյուր քառակուսի մետր զբաղեցնող տաղավար օրական այցելում Է շուրջ քսան հազար մարդ, իսկ տաղավարն ու նրա վիրտուալ տարբերակն արժանացել Է կազմկոմիտեի բարձր գնահատանքին:
ՙՇանհայ Էքսպո-2010՚-ին մասնակցության և իրենց քաղաքում հյուրընկալվելու կապակցությամբ երկկողմ այցելության ժամանակ ՀՀ վարչապետին իր շնորհակալությունն Է հայտնել Շանհայի քաղաքապետ Հան Ժենգը: Այդ փաստը, ըստ նրա, վկայում Է այն կարևորության մասին, որ հայկական կողմից տրվում Է թե հայ-չինական հարաբերություններին, թե ՙՇանհայ Էքսպո-2010՚-ին:
Տիգրան Սարգսյանը ևս մեկ անգամ շնորհակալությաուն Է կայտնել Հան Ժենգին ջերմ ընդունելության և ցուցահանդեսի կազմակերպման ժամանակ աջակցության համար: Նրա խոսքերով, Հայաստանն իր այս մասնակցությամբ փորձել Է ցույց տալ, որ ներկայացված ապագայի քաղաքը լավ հարթակ Է քաղաքակիրթ երկխոսության համար: ՀՀ վարչապետը կարևորել Է Շանհայի քաղաքաշինական փորձն ու դրա հետագա կիրառումը: Նա Շանհայի քաղաքապետին հրավիրել Է այցելել Հայաստան՝ ծանոթանալու հայկական ճարտարապետական ու շինարարական ավանդույթներին, փոխանակվելու քաղաքաշինական փորձառությամբ:
ArmAr.am












