Գլխավոր » Լրահոս, Տնտեսություն

Տիգրան Սարգսյան. «Շանհայ Էքսպո-2010»-ը քաղաքակրթությունների հանդիպման հարթակ է՚

Սեպտեմբեր 22, 2010թ. 12:58

01«Մեզ համար մեծ հպարտություն Է, որ Հայաստանի Հանրապետության անկախության 19-րդ տարեդարձը մենք ձեզ հետ միասին նշում ենք քաղաքակրթությունների հանդիպման հարթակում՝ ՙՇանհայ Էքսպո-2010՚ ցուցահանդեսում, որն այսօր հայտարարել Է Հայկական օր՚,-սեպտեմբերի 21-ի երեկոյան Չինաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Այդ համընկնումը նա որակել է կարևոր, որովհետև մի կողմից` բացառիկ հնարավորություն Է` ամփոփել Հայաստանի անցած 19 տարին, մյուս կողմից՝ նայել, թե ինչ Է կատարվում աշխարհում, և ինչպես Է տեսնում աշխարհն իր ապագան:
ՙՍա բացառիկ հնարավորություն Է մեզ համար. լինելով երիտասարդ երկիր, այն առումով, որ ընդամենը տասնինը տարի Է, ինչ փորձում ենք կառուցել ժամանակակից արդիականացված պետություն, միևնույն ժամանակ ունենք բացառիկ հնարավորություն՝ այստեղ լիցքավորվել նոր Էներգիայով, որպեսզի ապագայի տեսլականը ոգևորելով տանի մեզ դեպի պայծառ ապագա՚,-Անկախության օրվա կապակցությամբ շնորհավորելով ներկաներին` նշել է ՀՀ վարչապետը:
Հանդիպման ժամանակ հրապարակվել է ՙԷքսպո Շանհայ օնլայն բյուրոյի՚ որոշումը, ըստ որի` վիրտուալ տաղավարի գերազանց կազմակերպման և ներկայացման համար հայկական կողմին շնորհվել Է գլխավոր մրցանակը: Սա հայկական պատվիրակության միակ նվաճումը չԷ. վիրտուալ տաղավարն իր տեխնոլոգիական լուծումների և դրանց լավագույնս իրականացնելու համար արժանացել Է արծաթե մեդալի:
Ըստ Հայկական զարգացման գործակալության գլխավոր տնօրեն Ռոբերտ Հարությունյանի` մայիսից գործող հայկական տաղավարում անընդհատ հերթերը չեն պակասում, ինչը վկայությունն Է մեր ցուցադրանքի նկատմամբ եղած մեծ հետաքրքրության: Ինչ խոսք, տաղավարի ամենահետաքրքրական նախագիծը ՙԱշխարհի քաղաքն՚ Է՝ իր քառասուն թաղամասերով, կառուցված տարբեր երկրների քաղաքաշինական լուծումներով: Ռոբերտ Հարությունյանի հավաստմամբ, այս նախագծում ներկայացված լուծումները համարվել են հեռանկարային: ՙԴա հաղորդակցման մի նախագիծ Է, որի միջոցով կարելի Է միավորել ժողովուրդներ և ազգեր ու ցույց տալ, թե ինչպես կարելի Է կառուցել ապագայի քաղաք՝ համերաշխության հիմքի վրա՚,-նշել է ՀԶԳ գլխավոր տնօրենը:
Ցուցահանդեսին զուգահեռ չինական կողմին նարկայացվում են ներդրումային ծրագրեր, որոնք կարող են համատեղ իրականացվել Հայաստանում: Կողմերը բանակցել են զբոսաշրջության, հյուրանոցային շինարարության, առևտրի, գյուղատնտեսության ոլորտներում միացյալ ծրագրեր իրականացնելու շուրջ:
Սեպտեմբերի 21-ին ՙՇանհայ Էքսպո-2010՚-ի հայկական տաղավարում նախատեսված Էր մեկ այլ հանդիսավոր արարողություն ևս: ՀՀ վարչապետի մասնակցությամբ մարվեց ՙՀայփոստի՚ թողարկած ՙՀայաստան. Անկախության տոն՚ նամականիշը, ներկայացվեց Շանհայի ցուցահանդեսում հայկական տաղավարին նվիրված նամականիշը:
ՙՇատ մեծ խորհուրդ ունի այսօր ձեզ ներկայացնել նամականիշներ, որոնք նվիրված են Հայաստանի Հանրապետության անկախությանն ու տաղավարին, ինչը նշանակում Է շարունակականություն՚,-մարման հանդիսավոր արարողության ժամանակ նշել է վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նրա խոսքով՝ Անկախության օրը Հայաստանն իր Ազգային օրն Է նշում Մայր հայրենիքից մեծ հեռավորության վրա գտնվող աշխարհի մեծագույն քաղաքներից մեկում՝ Շանհայում կազմակերպված միջազգային ցուցահանդեսում` քաղաքակրթությունների հատման այս հարթակում մարդկությանը ներկայացնելով Արարատի լեռանը նայող իր ՙԱշխարհի քաղաքի՚ կառուցման գաղափարը:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Տնտեսություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն