Գլխավոր » Լրահոս, Հոգևոր

Պատվիրականերն այցելեցին պատմական վանքեր ու եկեղեցիներ

Սեպտեմբեր 22, 2010թ. 14:11

Սեպտեմբերի 22-ին Էստոնիայի Եկեղեցիների Խորհրդի պատվիրակությունն ավարտեց պաշտոնական իր այցը Հայաստան:

Սեպտեմբերի 21-ին Խորհրդի անդամները Մայր Տաճարում ներկա գտնվեցին Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առիթով կատարվող Հանրապետական մաղթանքի արարողությանը, որ հանդիսապետեց Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

Նույն օրը պատվիրակությունը` ուղեկցությամբ Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի վարիչ Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանի, այցելեց Քանաքեռի Ս. Աստվածածին եկեղեցի` մասնակցելու Սրբազան պատարագին:

Ապա Խորհրդի անդամները մեկնեցին Արագածոտնի թեմ, ուր այցելեցին Օշականի Ս. Մեսրոպ Մաշտոց եկեղեցի և աղոթեցին Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շիրիմի առջև: Պատվիրակները հյուրընկալվեցին նաև առաջնորդարանին կից գործող Դպրատանը, դիտեցին երիտասարդաց միության անդամների նկարները:

Պատվիրակությանը ներկայացվեց նաև թեմի հոգևոր և շինարարական գործունեությունը և ապագայի հեռանկարները: Խորհրդի անդամներն առիթ ունեցան այցելելու Արագածոտնի թեմի պատմական վանքերն ու եկեղեցիները:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Հոգևոր բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն