Գլխավոր » Culture-Hogevor, Լրահոս, Հոգևոր

Օծվեց Ճոճկան գյուղի Սուրբ Աստվածածնի եկեղեցու սուրբ խաչը

Սեպտեմբեր 23, 2010թ. 11:00

XachՍեպտեմբերի 21-ին, ՀՀ անկախության 19-րդ տարելիցին, կրկնակի տոն էր Լոռու մարզի Ճոճկան գյուղում: Ճոճկան գյուղի բնակչությունը տարիներ ի վեր սպասում էր գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցում աղոթք բարձրացնելու առ Աստված: Գյուղի եկեղեցին կառուցվել է 1886թ. հայտնի գեներալ Միքայել Թարիելովիչ Լորիս-Մելիքովի մոր` Կատարինա Հովհաննիսյան Լորիս-Մելիքյանի բարերարությամբ: Այժմ ընթացքի մեջ են եկեղեցու վերանորոգչական և կահավորման աշխատանքները, որը հանձն է առել ամերիկահայ բարերար Ջորջ Գաբրիել Օմարթյանը:
Սեպտեմբերի 21-ին, ձեռամբ Գուգարաց թեմի առաջնորդ գերաշնորհ տեր Սեպուհ եպիսկոպոս Չուլջյանի և մասնակցությամբ թեմի հոգևոր դասի` տեղի ունեցավ Ճոճկան գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցու խաչի օծման արարողությունը:
Սրբազան Հայրը իր գնահատանքի խոսքը հղեց բարերարին, ապա ներկաներին մանրամասն մեկնաբանեց օրվա խորհուրդը և հորդորեց. ՙՅուրաքանչյուր մարդ և հավաքականություն արժանապատվորեն պիտի կրի իր խաչը ինչպես այս եկեղեցին, որ խորհրդային շրջանին վերածվեց պահեստի, սակայն եկեղեցին չդադարեց կանգուն մնալ և կրկին շարունակում է կրել սրբատար խաչը՚:
Արարողությանը ներկա էին գյուղապետը, գյուղի դպրոցի տնօրենը, ուսուցչական կազմը, աշակերտներ, հավատացյալներ նաև հյուրեր արտերկրից:

Դիվան Գուգարաց թեմի

ArmAr.am


Դիտել Culture-Hogevor, Լրահոս, Հոգևոր բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն