Հանդիպել են ՀՀ և ՌԴ ԱԳ ղեկավարները
Սեպտեմբեր 23, 2010թ. 12:05
Շարունակվում է Հայաստանի արտգործնախարարի այցելությունը Նյու-Յորք:
ՄԱԿ-ի կենտրոնակայանում Հայաստանի արտգործնախարարի առաջին հանդիպումը Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ էր: Զրույցի ընթացքում Հայաստանի եւ Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկեցին հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների զարգացմանն առնչվող մի շարք հարցեր: Նախարարները քննարկեցին ՌԴ Նախագահ Դմիտրի Մեդվեդեւի Հայաստան կատարած պետական այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, մտքեր փոխանակեցին երկկողմ օրակարգի այլ հարցերի շուրջ:
ArmAr.am












