Թուրքիան հրապարակել է հանրաքվեի արդյունքները
Սեպտեմբեր 23, 2010թ. 12:40
Ինչպես տեղեկացնում է CNN Turk-ը, այսօր Թուրքիայի իշխանությունները հրապարակել են սահմանադրության մեջ փոփոխություններ իրականացնելու՝ սեպտեմբերի 12-ին կայացած հանրաքվեի պաշտոնական արդյունքները:
Համաձայն պաշտոնական տվյալների՝ Սահմանադրության 26 հոդվածների փոփոխությանը կողմ են քվեարկել ընտրողների 57,88 տոկոսը, դեմ՝ 42,12 տոկոսը:
Իսկ ընտրողների մասնակցությունը կազմել է 77,55 տոկոս:
ArmAr.am












