Բրայզայի թեկնածության վրա «վետո» է դրվել
Սեպտեմբեր 23, 2010թ. 13:45
Ամերիկայի հայկական ազգային կոմիտեի տեղեկացմամբ, Ադրբեջանում Միացյալ Նահանգների դեսպանի պաշտոնում Մեթյու Բրայզայի թեկնածության վրա «վետո» են դրել երկու սենատորներ` Բարբարա Բոքսերն ու Ռոբերտ Մենենդեսը:
Տեղեկացնենք, որ սենատորների «վետոն» կանխում է Բրայզայի նշանակման հարցի արագ քննարկումը՝ արգելափակելով նշանակումը:












