Գլխավոր » Լրահոս, Քաղաքականություն

«Պորտուգալիան մեծագույն հարգանք է տածում հնագույն քաղաքակրթության օրրան Հայաստանի նկատմամբ»

Սեպտեմբեր 23, 2010թ. 15:48

MAR_6585Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Պորտուգալիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Պեդրու Նունու Բարտոլուն /նստավայրը` Մոսկվա/:

Նախագահը շնորհավորել է դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ եւ հաջողություններ մաղթել դիվանագիտական առաքելության իրականացման գործում:

Դեսպան Բարտոլուի խոսքով, Պորտուգալիան մեծագույն հարգանք է տածում հնագույն քաղաքակրթության օրրան Հայաստանի նկատմամբ եւ համարում` բարեկամ երկիր: Նա Հայաստանի Նախագահին է փոխանցել իր երկրի ղեկավարի ողջույնները` նշելով, որ Լիսաբոնում ս.թ.նոյեմբերին կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին անհամբերությամբ են սպասում Նախագահ Սարգսյանին:

Երկուստեք նշվել է, որ հայ-պորտուգալական հարաբերությունների ներկայիս մակարդակը չի համապատասխանում տարբեր ոլորտներում ակտիվ փոխգործակցություն զարգացնելու առկա ներուժին: Ընդգծվել է հատկապես իրավապայմանագրային անհրաժեշտ դաշտի ձեւավորումն ու զբոսաշրջության, առեւտրի, այլընտրանքային էներգետիկայի, էլեկտրոնային կառավարման եւ մի շարք այլ ոլորտներում փորձի փոխանակման, գործարար կապերի ակտիվացման հնարավորությունը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են նաեւ Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի գործունեությանը: Հանրապետության ղեկավարն ընդգծել է, որ այն յուրատեսակ կամուրջ է հանդիսանում հայ-պորտուգալական հարաբերություններում, եւ Հայաստանում միշտ էլ բարձր գնահատանքի է արժանացել Հիմնադրամի մարդասիրական ու մշակութային գործունեությունը:

Կողմերը մտքեր են փոխանակել նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների վերաբերյալ: Պորտուգալիայի դեսպանն ընդգծել է, որ իր երկիրը սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերն ու նրա հովանու ներքո տեղի ունեցող բանակցությունները:


Դիտել Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն