Գլխավոր » Լրահոս, Հասարակություն

Քաղաքապետարանը հաստատեց

Սեպտեմբեր 23, 2010թ. 16:01

Երեւանի նախադպրոցական հիմնարկների տնօրենների հետ որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագրերի կնքելու ահազագը

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը շարունակում է բարձրացնել Երեւանի մանկապարտեզների վարիչների հետ մեկ տարով աշխատանքային պայմանագրեր կնքելու վերաբերյալ Աշխատանքային օրենսգրքի խախտման փաստը, որի կապակցությամբ այսօր հարցում է ուղարկել Աշխատանքի պետական տեսչության պետին, որն էլ ստորեւ ներկայացնում ենք:

ՙՍույն թվականի հունիսի 30-ին դիմել էի Ձեզ` Երեւանի մանկապարտեզների վարիչների հետ մեկ տարով աշխատանքային պայմանագիր կնքելու մասին ահազանգն ուսումնասիրելու համար:

Պատասխան նամակով ՀՀ աշխատանքի պետական տեսչության պետի տեղակալը հայտնում է, որ եթե առկա չէ օրենսդրության խախտման կոնկրետ դեպք, ապա տեսչությունը տնտեսվարողի մոտ ուսումնասիրություն անցկացնելու հնարավորություն չունի: Կարեւորելով նաեւ իմ կողմից բարձրացված հարցը` խնդրել էի կոնկրետ դեպքերի առկայության պարագայում տեղեկացնել տեսչությանը:

Նույն ահազանգի մասին 18.08.10թ. դիմել եմ նաեւ Երեւանի քաղաքապետին:

Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի կրթության վարչության պետը 15.09.10թ. պատասխան նամակում հայտնում է, որ Երեւանի քաղաքապետը աշխատանքային պայմանագրերը կնքել է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 95-րդ հոդվածի համաձայն` որոշակի ժամկետով: Քաղաքապետը մանկապարտեզների վարիչների հետ կնքած  աշխատանքային պայմանագրերի օրինակները ներկայացնելու համար պատգամավորին չի հրավիրել քննարկման, որովհետեւ ահազանգը ճիշտ էր:

Ձեզ եմ ուղարկում քաղաքապետարանի աշխատակազմի կրթության վարչության պետի 15.09.10թ. նամակի պատճենը` որպես կոնկրետ դեպք եւ խնդրում եմ ուսումնասիրել քաղաքապետարանի վերոնշյալ գործողությունն ու վերականգնել մանկապարտեզների վարիչների հետ անժամկետ պայմանագիր կնքելու նրանց իրավունքը եւ ՙԱզգային ժողովի կանոնակարգ՚ ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի համաձայն` ուսումնասիրության արդյունքների մասին տեղեկացնել 10-օրյա ժամկետում՚:


Դիտել Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն