Գլխավոր » Լրահոս, Քաղաքականություն

Պորտուգալիայի դեսպանն իր հավատարմագրերը հանձնեց ԱԳ փոխնախարարին

Սեպտեմբեր 23, 2010թ. 16:30

Ս.թ. սեպտեմբերի 23-ին Պորտուգալիայի դեսպան Պեդրու Նունու Բարտոլուն (նստավայրը` Մոսկվա) իր հավատարմագրերի պատճենը հանձնեց Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանին:

Շնորհավորելով պրն. Բարտոլուին Հայաստանում հավատարմագրվելու կապակցությամբ` Արման Կիրակոսյանը վստահություն հայտնեց, որ նորանշանակ դեսպանն իր գործունեությամբ կնպաստի Հայաստանի եւ Պորտուգալիայի միջեւ երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանը:

Կողմերը կարեւորեցին երկկողմ քաղաքական երկխոսության եւ

առեւտրատնտեսական կապերի ակտիվացման անհրաժեշտությունը` բարձրաստիճան փոխայցելությունների, կանոնավոր քաղաքական խորհրդակցությունների, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման միջոցով:

Քննարկվեցին միջազգային կազմակերպությունների, ինչպես նաեւ ԵՄ Արեւելյան գործընկերության շրջանակներում փոխգործակցության հնարավորությունները:

Երկուստեք անդրադարձ կատարվեց հայ եւ պորտուգալացի ժողովուրդների պատմական առնչություններին, այդ թվում Գալուստ Գյուլբենկյանի հարուստ ժառանգությանը: Կողմերը հաստատեցին իրենց հանձնառությունը շարունակել աշխատանքները մշակույթի, գիտության եւ կրթության ոլորտներում համագործակցությունը խթանելու ուղղությամբ:


Դիտել Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն