ՎիվաՍել-ՄՏՍ-ը փառատոնի բացառիկ հովանավորն է
ՎիվաՍել-ՄՏՍ-ը «Վերադարձ» երաժշտական փառատոնի բացառիկ հովանավորն է: Փառատոնին կմասնակցեն Գերմանիայից, Շվեյցարիայից, Իսրայելից, Ռուսաստանի Դաշնությունից ժամանած անվանի երաժիշտներ
Փառատոնը կանցկացվի Երևանում սեպտեմբերի 22-ից մինչև հոկտեմբերի 17-ը:
«Վերադարձ» անվան ընտրությունը խորհրդանշում է փառատոնի նպատակը` կա՞ արդյոք ավելի լավ բան, քան հայրենիք վերադառնալը: Փառատոնը կոչված է մեկ տանիքի ներքո համախմբելու հայազգի այն երաժիշտներին, ովքեր վերջին երկու տասնամյակների ընթացքում հեռացել էին հանրապետությունից՚, – ասաց ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Փառառոնը կազմակերպվել է ՙԱրվեստների պատկերասրահ՚ մշակութային հիմնադրամի կողմից: Փառատոնին կմասնակցեն Գերմանիայից, Շվեյցարիայից, Իսրայելից, Ռուսաստանի Դաշնությունից ժամանած անվանի երաժիշտներ:
Դասական երաժշտության սիրահարները առիթ կունենան ունկնդրելու Վարդուհի Խաչատրյանի, Վահագն Պապյանի, Դմիտրի Բորոդաևի, Գարրի Եպրիկյանի, Գուրգեն Կակոյանի, Շմավոն Գրիգորյանի և այլ տաղանդավոր երաժիշտների ելույթները:
ՙՎերադարձ՚ դասական երաժշտական փառատոնը համարվում է Հայաստանի մշակութային կյանքի ամենանշանավոր իրադարձություններից մեկը:
Հանդիսանալով հասարակության մաս ու Հայաստանի առաջատար բջջային օպերատոր, ՎիվաՍել-ՄՏՍ-ը նախանձախնդիր է հայ և համաշխարհային դասական երաժշտության պրոպագանդմանը, ինչպես նաև տարբեր երկրներում ստեղծագործող հայ արվեստագետների հյուրախաղերի կազմակերպմանը Մայր Հայաստանում:
ՎիվաՍել-ՄՏՍ- գործունեության հիմքում Հայկական մշակույթին աջակցելու առաքելությունն է: Ընկերությունն օգնության ձեռք է մեկնում հայկական մշակույթի այնպիսի ուղղությունների զարգացման և պահպանմանն ուղղված ծրագրերին, ինչպիսիք են երաժշտությունը, պարը, թատրոնը, և այն ամենը, ինչ հանդիսանում է մեր հպարտությունը և ազգային ինքնության հիմքը:












