Գլխավոր » Society, Լրահոս, Մշակույթ

Տեսակ

Սեպտեմբեր 24, 2010թ. 09:00

New PictureՄաքրությունն է, որ խորք ունի. այդ խորքում է ծնվում հետո ծվատվող միտքը, որ որպես հնչյուն չի սղոցում օդը. զոհաբերվողն ինքն է, ինքնակամ, բայց քանզի առնական է և անընդհատ, արյունաքամվելով էլ չի մեռնում: Արյունն է շարունակական: Արյունն է սնուցում միտքը, որովհետև հայ սրբազան մայրը ոչ միայն զավակ է ծնում, այլև արարում է Տեսակ: Այդ Տեսակը ինքնավստահ է և միայնակ. նա կապրի նույնիսկ ժամանակից դուրս, եթե հոգիներից արտանետվող մուրը ապականի մթնոլորտը: Կարևորը հարազատ աչքերում պսպղացող արտացոլանքն է և շրթունքին քամվող կարոտը: Ոգեղենությունը բաղադրիչներ չունի, այն ձույլ է և բացարձակ. այդ է պատճառը, որ ոգեղեն կերտվածքը լույսի փոխարեն երբեք չի հանդուրժի լապտերի թմբիրը: Այդ լույսն է մեր ճանապարհը, այդ լույսի պայծառությունից են հաճախ փակվում մեր խեղճ աչքերը, որովհետև խավարում խարխափելը դարձել է կենսաձև, որովհետև ժամանակավոր կիրքը գերադասվել է մշտական հաճույքից: Դեռ ոչ մեկին ցանկալի ափ չի հասցրել գիշատիչների արահետը, որը միայն հեռացնում է ժառանգած լույսից: Թշվառ մահկանացուի մեկօրյա ցանկությունը դարձել է ուղենիշ, ժխտումն ու քամահրանքը` անելիք ու գործ: Նույնիսկ ժխտումը արմատի, լինելիության անպայմանության կասկածը, որ քաջատեղյակ որդի նման մասնատում է մեր հինավուրց մարմինը: Արնակալած աչքեր, որոնք կրող մեղավոր գանգը կոփվել է խավարում, և լույսը հակացուցված է դրան: Ուրեմն, խեղճությունը դառնում է ուսապարկ, մաղձը` սնուցում, իսկ ճանապարհ ընկածի զգացողությունը` անհուսորեն բթացած: Հայը հեռանում է մեզանից, Տեսակը մնում է մագաղաթներում, իսկ մերօրյա հատուկենտ առկայծումները երբեք չեն փոխարինի նրան:
Բայցև դաժան է հայախոս ժամանակը. երբ էլ լինի, Նա ելնելու է հնօրյա մագաղաթներից ու պեղելու է ընդերքը` մեղավորները երկնքում չեն լինում…

Բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ` Ավիկ ՄԱՐՈՒԹՅԱՆ

ArmAr.am


Դիտել Society, Լրահոս, Մշակույթ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն