Տիգրան Սարգսյանը մասնակցել է Արամ Իսաբեկյանի անհատական ցուցահանդեսի բացմանը
Սեպտեմբեր 24, 2010թ. 17:37
«Ի դեմս Իսաբեկյանի մենք տեսնում ենք ոչ միայն նկարչի, ով ունի հստակ քաղաքացիական դիրքորոշում և մտավորականի կեցվածք, այլև անհատականության, ով դաստիարակում է երիտասարդ սերունդներ»,- իր խոսքում նշել է վարչապետ Տիգրան Սարգսյանը նկարիչների միությունում այսօր բացված Արամ Իսաբեկյանի անհատական ցուցահանդեսի ժամանակ:
Միջոցառմանը ներկա էին Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը, պաշտոնատար այլ անձինք, մշակույթի բազմաթիվ գործիչներ:
Շրջելով ցուցասրահում` վարչապետը ծանոթացել է Արամ Իսաբեկյանի շուրջ քառասուն տարիների ստեղծագործական կյանքի արդյունք հանդիսացող կտավներին:












