Գլխավոր » Լրահոս, Մշակույթ

Նախագահ Սարգսյանն ընդունել է աշխարհահռչակ դիրիժոր, ջութակահար Վլադիմիր Սպիվակովին

Սեպտեմբեր 24, 2010թ. 15:56

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է աշխարհահռչակ դիրիժոր, ջութակահար Վլադիմիր Սպիվակովին, ով Հայաստանում է գտնվում ԱՊՀ երկրների երիտասարդական սիմֆոնիկ նվագախմբի համերգային ծրագրի շրջանակում:

Ողջունելով մեծանուն դիրիժորին`Հանրապետության ղեկավարը նշել է.

“Շատ ուրախ եմ, որ Ձեր այցելությունները մեր երկրի մշակութային կյանքում մեծ իրադարձության են վերածվում: Դրա մասին են վկայում առաջին հերթին լի դահլիճները, եւ երկրորդ` այն ջերմությունը, որով Ձեզ դիմավորում են: Կարծում եմ, վստահ եք, որ Հայաստանում Ձեզ շատ են սիրում եւ համարում են Հայաստանի բարեկամ”:

Վլադիմիր Սպիվակովը Հանրապետության ղեկավարի հետ զրուցել է   երիտասարդական սիմֆոնիկ նվագախմբի համերգային ծրագրի եւ այն գաղափարի մասին, որի նպատակով երեք տարի առաջ հիմնադրվել է նվագախումբը: Վերջինիս ստեղծման նպատակն էր` նվագախմբում ընդգրկել տարբեր ազգերի ներկայացուցիչներ, ովքեր նաեւ տարբեր մշակույթի կրողներ են: Աշխարհահռչակ դիրիժորի խոսքով, երաժշտությունն արվեստի ուժով համախմբում է այն, ինչ մարդկային լեզուն ի զորու չէ իրականացնել:

Համերգային ծրագրի վերաբերյալ Վլադիմիր Սպիվակովն ասել է, թե շատ ուրախ է նման իրադարձության կապակցությամբ: Նա հիացմունքով է խոսել նվագախմբում հանդես եկող հայ երաժիշտների մասին, ընդգծելով, որ Հայաստանում այդպիսի տաղանդավոր երիտասարդներ շատ կան, եւ չափազանց կարեւոր է նրանց գտնելն ու տաղանդի դրսեւորման համար հնարավորություններ ստեղծելը:


Դիտել Լրահոս, Մշակույթ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն