Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս

Թշնամուն տրվել է համարժեք պատասխան

Սեպտեմբեր 27, 2010թ. 10:32

00Անցած յոթնօրյակում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը համեմատաբար կրճատվել են: Համաձայն ՊԲ օպերատիվ ամփոփագրի` սեպտեմբերի 19-ից 25-ը ընկած ժամանակահատվածում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից և դիպուկահար հրացաններից գնդակոծել է Հադրութի, Մարտունու, Ասկերանի և Մարտակերտի պաշտպանական ուղղություններում տեղակայված հայկական դիրքերը:

Պաշտպանական գոտու բոլոր ուղղություններում նշված խախտումներին ՊԲ դիրքապահ ստորաբաժանումների կողմից տրվել է համարժեք պատասխան:

Այս մասին հայտնում են ԼՂՀ ՊԲ լրատվության և քարոզչության բաժնից:


Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն