Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Քաղաքականություն

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի խնդրանքով ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրել է արցախյան հիմնախնդիրը

Սեպտեմբեր 27, 2010թ. 12:06

Սեպտեմբերի 25-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բան Կի-մունի հետ: Այս մասին տեղեկացնում է ԱԳՆ լրատվական ծառայությունը: Ըստ հաղորդման, Բան Կի-մունը բարձր է գնահատել Հայաստանի դերակատարությունը ՄԱԿ-ի նպատակների իրականացման գործում և մասնակցությունը Հազարամյակի զարգացման նպատակների գագաթաժողովին:

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի խնդրանքով Հայաստանի արտգործնախարարը ներկայացրել է արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները: Այս ենթատեքստում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նշել է, որ ինքը սատարում է շփման գծից դիպուկահարների հետքաշմանը, ինչը զգալիորեն կնպաստի զինադադարի ամրապնդմանը: Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ կիսում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեսակետը և հույս հայտնել, որ Ադրբեջանը ևս կընդունի այս կապակցությամբ բազմիցս արված առաջարկությունը:

Ներկայացնելով մեկ տարի առաջ Հայաստանի արտգործնախարարի և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի միջև կայացած հանդիպումից ի վեր Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների հաստատման ճանապարհին տեղի ունեցած զարգացումները` Նալբանդյանը շնորհակալություն է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին հայ-թուրքական կարգավորման գործընթացին ցուցաբերած անվերապահ աջակցության համար:

Ավարտելով այցելությունը Նյու-Յորք` Էդվարդ Նալբանդյանը մեկնել է Բոստոն, ուր նախատեսված է նրա ելույթը Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցում և հանդիպումը հայ համայնքի հետ:

ArmAr.am


Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն