Գլխավոր » Լրահոս, Տնտեսություն

Քննարկվել են պիլոտային ծրագրի արդյունքները

Սեպտեմբեր 27, 2010թ. 18:50

1 AROXJAPAHUTYAN PILOTAYIN CRAGRI QNNARKUM 27.09.10Այսօր  կառավարությունում տեղի է ունեցել առողջապահության ոլորտում իրականացվող պիլոտային ծրագրի արդյունքների վերաբերյալ խորհրդակցություն, որը վարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Խորհրդակցությանը մասնակցել են խոշոր բուժհաստատությունների տնօրեններ։

ՀՀ Ազգային Ժողովի առողջապահության, մայրության և մանկության մշտական հանձնաժողովի նախագահ, «Արաբկիր» բժշկական համալիր-երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի տնօրեն Արա Բաբլոյանը զեկուցել է համավճարի սկզբունքի կիրառմամբ իրականացված պիլոտային ծրագրի շրջանակներում հուլիս-օգոստոս ամիսներին կատարված աշխատանքների մասին։

Այնուհետև տեղի է ունեցել մտքերի փոխանակում ծրագրի հետագա ընթացքի վերաբերյալ։ Մասնավորապես, քննարկվել են պետական պատվերի համակարգի բարեփոխմանը, ստվերայնության վերացմանն ու առողջապահական ապահովագրության զարգացմանն առնչվող հարցեր։

Կառավարության ղեկավարն ընդհանուր առմամբ դրական է գնահատել պիլոտային ծրագրի արդյունքները` ընդգծելով, որ ֆինանսական հոսքերի բացահայտումը հնարավորություն է տալիս վերացնել ստվերային վճարները ու բարելավել բարոյական միջավայրը բուժհաստատություններում։ Նա կարևորել է գնագոյացման մեխանիզմի, այն է`  մատուցվող ծառայությունների շուկայական գնի ամրագրումը, ինչը ոլորտում կնվազեցնի կոռուպցիոն ռիսկերն ու կբարելավի մատուցվող ծառայությունների որակը։

Ամփոփելով քննարկման ընթացքում հնչած կարծիքներն ու առաջարկությունները` վարչապետը հանձնարարել է առողջապահության նախարար Հարություն Քուշկյանին մեկ շաբաթվա ընթացքում կատարված աշխատանքների հիման վրա ներկայացնել ծրագրի հետագա միջոցառումների ժամանակացույց։


Դիտել Լրահոս, Տնտեսություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն