Գլխավոր » Լրահոս

ՀՀ ԱԺ նախագահը պաշտոնական այցով կմեկնի Շվեյցարիայի Համադաշնություն

Սեպտեմբեր 27, 2010թ. 15:22

Սեպտեմբերի 28-ին եռօրյա պաշտոնական այցով Շվեյցարիայի Համադաշնություն կմեկնի ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, Հայաստան-Շվեյցարիա բարեկամական խմբի նախագահ Արա Բաբլոյանը, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Վարդան Բոստանջյանը:
Բեռնում ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը հանդիպումներ կունենա Շվեյցարիայի Պետությունների խորհրդի / Սենատ / նախագահ Էրիկա Ֆոստեր-Վաննինիի, Ազգային խորհրդի նախագահ Պասկալ Բրուդերեր Ուիսի, Արտաքին գործերի նախարար Միշլին Կալմի-Ռեյի, Ազգային խորհրդի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Քրիստա Մարկվալդերի եւ Շվեյցարիայի խորհրդարանի Շվեյցարիա-Հայաստան բարեկամության խմբի անդամների հետ:
Սեպտեմբերի 30-ին Ժնեւում Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը կհանդիպի շվեյցարահայ համայնքի ներկայացուցիչների հետ, կմասնակցի Հայաստանի Հանրապետության անկախության 19-րդ տարեդարձին նվիրված ընդունելությանը:

ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն