Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս

Արցախի Հանրապետության վարչապետ.«Պետք է անցնել գյուղատնտեսության ինտենսիվ զարգացման»

Սեպտեմբեր 29, 2010թ. 09:14

Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանի գլխավորությամբ անցկացված խորհրդակցության ժամանակ քննարկվել են գյուղատնտեսական հարցեր: Խորհրդակցությանը ներկա գյուղնախարար Ա.Ծատրյանը և շրջվարչակազմերի ղեկավարները վարչապետին իրազեկել են աշնանացանի ընթացքի վերաբերյալ:

Գյուղնախարարի տեղեկատվությամբ` առ այսօր հանրապետությունում կատարվել է ավելի քան 20 հազար հեկտար հերկ: Բուն ցանքի աշխատանքները դեռ առջևում են: Վարչապետը հրահանգեց հետևել, որպեսզի ապահովվի լրիվ ցանքաշրջանառությունը, օգտագործվի որակյալ սերմացու և կիրառվեն անհրաժեշտ ագրոկանոնները: Այդ նպատակով հողագործների համար առաջիկայում մասնագիտական հիմնավոր խորհրդատվություններ կկազմակերպվեն շրջաններում: «Պետք է անցնել գյուղատնտեսության ինտենսիվ զարգացմանը»,- հայտարարել է կառավարության ղեկավարը:

Խորհրդակցությունում քննարկվել են նաև գալիք տարվա գարնանացանի նախապատրաստության, գյուղտեխնիկայի թարմացման և պահեստամասերով ապահովման, չմշակվող հողատարածքների վաճառք կազմակերպելու հետ կապված հարցեր: Դրանց առթիվ վարչապետը հանձնարարականներ տվեց ներկաներին:

Այս մասին ArmAr.am-ին տեղեկացնում է Արցախի Հանրապետության կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:


Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն