Կալիֆորնիայի Հայ Գրողների Միության կազմակերպված գրական հանդիպումները
Օրերս Կալիֆորնիայի Հայ Գրողների Միության կողմից կազմակերպված գրական հանդիպումը նվիրված էր մանկագիր Ֆիրա Ակյանի «Մանկան Պարտեզ» գրքի և«Ջեկոն ու ընկերները» ձայնասալի հրատարակություններին: Երեկոն մեկնարկեց Գրողների Միության նախագահ բանաստեղծ Գրիշ Դավթյանը: Հանդեսը վարում էր գեղարվեստաբան Անահիտ Իշխանյանը: Ելույթ ունեցավ Հերմինե Թումանյանի խմբավարությամբ Իրանահայ Միության պատանեկան երգչախումբը, ինչպես նաև պարախումբը` ղեկավարությամբ Արա Մելքոնյանի:
Հեղինակի մասին գրական զեկույցով ներկայացավ Մաշտոց Կոլեջի տեր ու տնօրեն Դր Պրոֆ Կարպիս Տեր-Եղիայանը: Գրչընկերոջ սրտի խոսքեր ասացին բանաստեղծներ Գևվորգ Քրիստինյանը, Ագնես Գևորգյանը, Համայնապատկեր Ամսագրի խմբագիր Սարո Գյումրեցին: Ներկաները վայելեցին մի խանդավառ գրական-գեղարվեստական երեկո, ջերմ հյուրասիրությամբ:
Միության հաջորդ գրական հանդիպումը կկայանա Գլենդելի Հանրային Գրադարանում, հոկտեմբերի 7ին: Մշակոյթի Օրվա առիթով գրողները կընթերցեն հայ մշակոյթին, լեզվին, հայրենիքին նվիրված սեփական ստեղծագործություններ:
Հոկտեմբեր ամսում ԿՀԳՄի նախաձեռնությամբ տեղի կունենան նաև հետևյալ միջոցառումները.
Հոկտեմբերի 20ին, երեկոյան ժամի 7ից 9ը, հեղինակի մասնակցությամբ, տեղի կունենա թատերագիր և վիպասան Խորեն Արամունու «Խրամատից դուրս» վեպի նորերս հրատարակված հատորի շնորհանդեսը, Գրական զեկուցում կներկայացնի գրականագետ Ալվարդ Ուզունյանը:
Իսկ հոկտեմբերի 26ին, երեկոյան ժամի 6ից 9ը, Գլենդելի Հանրային Գրադարանում, կկայանա հուշերեկո նվիրված բանաստեղծ Նշան Շահենի հիշատակին:












