Գլխավոր » Politics, Ադրբեջան, Լրահոս, Քաղաքականություն

«Ադրբեջանն արդեն 15 տարուց ավելի խախտում է հրադադարի պայմանները»

Սեպտեմբեր 29, 2010թ. 10:20

Minister Nalbandian meets Boston Armenian Diaspora 27_09_2010-2Սեպտեմբերի 27-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ ծավալուն ելույթով հանդես գալով Բոստոնի Թաֆթս համալսարանի Ֆլեթչերի իրավունքի եւ դիվանագիտության դպրոցում, անդրադարձել է վերջին շրջանում հրադադարի ռեժիմի հաճախակիացած խախտումներին. «Ադրբեջանն արդեն 15 տարուց ավելի խախտում է իր իսկ կողմից ստանձնած պարտավորությունները հրադադարի պահպանման եւ ամրապնդման վերաբերյալ` ոչ միայն 1994 թ. մայիսի 12-ին Ադրբեջանի, Ղարաբաղի եւ Հայաստանի միջեւ հաստատված հրադադարի պայմանները, այլ նաեւ 1995 թվականի փետրվարի 4-ին հրադադարի ամրապնդման վերաբերյալ նույն եռակողմ ձեւաչափով համաձայնությունը, որով Բաքուն ի շարս այլոց պարտավորվել էր ձեռնպահ մնալ սադրիչ հայտարարություններից եւ գործողություններից: Մինչ այսօր միջազգային հանրությունը շարունակում է կոչեր  անել այդ կապակցությամբ, իսկ Ադրբեջանը համառորեն շարունակում է իր սադրիչ կեցվածքը: Բաքուն տասնյակ տարիներ խախտում է այդ պարտավորությունները: Ադրբեջանը այսօր էլ մերժում է եռանախագահների, ԵԱՀԿ-ի, եւ անգամ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կողմից արվող կոչերը հրադադարի ամրապնդման, դիպուկահարներին շփման գծից հետ բերման վերաբերյալ: Պարզ է, որ այսպիսի կեցվածքը չի կարող բարենպաստ մթնոլորտ ստեղծել խաղաղ կարգավորման գործընթացի համար:”

Ելույթից հետո Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Ֆլեթչերի դպրոցի տնօրեն Ստեֆեն Բոսվորթին, որի հետ քննարկեց ԱԳՆ եւ հաստատության միջեւ համագործակցության հետագա զարգացմանն առնչվող հարցեր:

Բոստոնում Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց Բոստոնի հայ համայնքի կողմից Հայաստանի արտգործնախարարի պատվին կազմակերպած ընդունելությանը, որին խոսեց Հայաստանի արտաքին քաղաքականության մասին եւ պատասխանեց ներկաներին հուզող հարցերին:

Ավարտելով այցելությունը Միացյալ Նահանգներ` Էդվարդ Նալբանդյանը ուղեւորվեց Երեւան:


Դիտել Politics, Ադրբեջան, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն