Գլխավոր » Society, Լրահոս, Հասարակություն

Տիգրան Սարգսյանը մասնակցել է մանկատան նոր մասնաշենքի բացմանը

Սեպտեմբեր 29, 2010թ. 17:12

1 Xarberti mankatan masnashenqi bacum 29.09.10Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր մասնակցել է Խարբերդի մասնագիտացված մանկատան նոր մասնաշենքի բացմանը, որը կառուցվել է մանկատան չափահաս սաների խնդիրները լուծելու նպատակով։ Ընդհանուր առմամբ նոր մասնաշենքի` 2007թ. մեկնարկած շինարարական աշխատանքների համար պետական բյուջեից հատկացվել է շուրջ 600 մլն դրամ, որն ուղղվել է գույքի ձեռքբերմանը, տարածքի բարեկարգմանը և ենթակառուցվածքների ձևավորմանը։

Նորաբաց կառույցի մուտքը երիզող ժապավենը կտրելուց և մանկատան սաների պատրաստած փոքրիկ միջոցառումը դիտելուց հետո վարչապետը շրջել է կահավորված սենյակներով, ծանոթացել երեխաների խնամքի և ապրելակերպի պայմաններին, ինչպես նաև նրանց ստեղծագործություններին և ծառ տնկել մանկատան բակում։

Խարբերդի մասնագիտացված մանկատան տնօրեն Հարություն Բալասանյանը շնորհակալություն է հայտնել կառավարության ղեկավարին ցուցաբերված օժանդակության համար և կարևորել Խաչատուր Աբովյանի անվան Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի դերը մանկատան գործունեության մեջ։

1953թ. ստեղծված մանկատունը` որպես սոցիալ-բուժառողջապահական հաստատություն  զբաղվում է կենտրոնական նյարդային համակարգի օրգանական և ֆունկցիոնալ ախտահարումներով բնածին ու ձեռքբերովի ֆիզիկական և մտավոր արատներ ունեցող 6-18 տարեկան հաշմանդամ երեխաների խնամքով։ Շուրջ 277 երեխաներից 120-ը չափահաս սաներ են, որոնք այսուհետ ապրելու են նոր մասնաշենքում։ Մանկատան անձնակազմն  իրականացնում է երեխաների շուրջօրյա  խնամք և ուսուցում հնարավորությունների շրջանակներում, ինքնասպասարկման հմտությունների կիրառում, ֆիզիկական արատների և հոգեբանական խնդիրների կորեկցիա, հիվանդությունների կանխարգելում ու բուժում, ինչպես նաև  վերականգնողական տարբեր  միջոցառումներ։ Բոլոր կարիքավոր երեխաներն ապահովված են քայլակներով և սայլակներով։ Գործում են նաև անհրաժեշտ սարքավորումներով հագեցած սպասարկման կենտրոններ՝ բուժարան և մեկուսարան, մանիպուլիացիոն փոքր սենյակ, ատամնաբուժարան, գրադարան, էրգոթերապիայի բաժին, ռենտգենաբանական, պրոֆիլակտիկայի և վերականգնողական կենտրոններ։


Դիտել Society, Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն