Գլխավոր » Culture-Hogevor, Լրահոս, Հոգևոր, Մշակույթ

Մայր Աթոռի նոր հրատարակությունը

Սեպտեմբեր 30, 2010թ. 15:28

erku uxtavorՄայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը լույս է ընծայել հետևյալ երկու աշխատությունները` Տ. Սահակ եպիսկոպոս Մաշալյանի ՙԵրկու ուխտավոր՚ եռամասնյա վեպի Գ մասը և «Հովվի տկարություններն ու աստվածային շնորհը»` թարգմանությամբ Տ. Պարթև աբեղա Բարսեղյանի:

«Երկու ուխտավոր» պատմավեպը պատմում է տասնութերորդ դարի Հայ Եկեղեցու երկու կարկառուն դեմքերի` Հովհաննես Կոլոտ և Գրիգոր Շղթայակիր պատրիարքների կյանքի առաքելության մասին, որը մեծ դասեր է պարունակում բոլոր ժամանակների հավատացյալ ուխտավորների համար:

«Հովվի տկարություններն ու աստվածային շնորհը» գրքույկը քահանաների միջոցով աստվածային շնորհի փոխանցման մասին է:

Գրքերը տպագրվել են մեկենասությամբ «Սարգիս Գաբրիելյան» հիմնադրամի:

ArmAr.am


Դիտել Culture-Hogevor, Լրահոս, Հոգևոր, Մշակույթ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն