Մայր Աթոռի դիվանապետն ընդունեց ԱՊՀ վերահսկիչ մարմինների ղեկավարներին
Սեպտեմբերի 30-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Մայր Աթոռի դիվանապետ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանն ընդունեց Հայաստանում անցկացվող ԱՊՀ բարձրագույն վերահսկիչ մարմինների ղեկավարների 10-րդ նիստի մասնակիցներին:Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի անունից ողջունելով հյուրերի այցը ամենայն հայոց հոգևոր կենտրոն` Արշակ Սրբազանն անդրադարձավ ԱՊՀ երկրների միջև տարբեր մակարդակներում սերտացող համագործակցության կարևորությանը և նիստի ընթացքում քննարկված հարցերի շրջագծին:Հանդիպման ընթացքում վերահսկիչ մարմինների ղեկավարներին ներկայացվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հիմնադրման պատմությունը և կարևոր առաքելությունը աշխարհասփյուռ հայ ժողովրդի կյանքում: Հյուրերն այցելեցին նաև Մայր Աթոռի թարգարանները, ծանոթացան հոգևոր մշակույթի ցուցանմուշներին:












