Գլխավոր » Society, Լրահոս, Տնտեսություն

Տիգրան Սարգսյանը շնորհավորել է Չինաստանի ժողովրդին ազգային տոնի առթիվ

Հոկտեմբեր 1, 2010թ. 09:29

3 Chinastani or 30.09.10Վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ մասնակցել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ազգային տոնին նվիրված հանդիսավոր ընդունելությանը: Շնորհավորելով ներկաներին և չինաստանի ժողովրդին` կառավարության ղեկավարն ասել է. «Հայաստանի կառավարության անունից ուրախ եմ ընձեռնված հնարավորության համար` ի դեմս Ձեզ շնորհավորել չին ողջ ժողովրդին ազգային տոնի` Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ստեղծման օրվա կապակցությամբ: Այս տոնական օրը ցանկանում եմ Չինաստանի ժողովրդին մաղթել խաղաղություն, երջանկություն, բարեկեցություն և բարգավաճում:
Մեր երկրների ու ժողովուրդների միջև ձևավորվել են բարեկամական հարաբերություններ, որոնց հատուկ է քաղաքական փոխըմբռնման բարձր մակարդակն ու վստահությունը: Ունենալով նման վստահելի հիմք` մենք այսօր ձգտում ենք զարգացնել և կատարելագործել փոխշահավետ համագործակցությունն ամենատարբեր ոլորտներում:
Այս առումով կարևոր դեր են խաղում ամենբարձր մակարդակի փոխայցելությունները: Մեր երկրների միջև համագործակցության ոլորտների ընդլայնմանն էր ուղղված մասնավորապես Հայաստանի Հանրապետության նախագահի պետական այցը Չինաստան, որը կայացել է այս տարվա գարնանը: Այցի ընթացքում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է Չինաստանի նախագահ Հու Ձինտաոուին, մասնակացել է ՙՇանհայ Էքսպո- 2010՚ համաշխարհային ցուցահանդեսի բացման հանդիսությանը և մասնավորապես այցելել Շանսիի նահանգ, որտեղ ներկա է գտնվել հայ-չինական Շանսի-Նաիրիտ գործարանի բացման արարողությանը: Այդ ձեռնարկությունը համատեղ նախագծերի իրականացման առաջամարտիկն է: Եվ այսօր մենք ձգտում ենք գտնել նոր ոլորտներ, փոխշահավետ համագործակցության և համատեղ նախաձեռնությունների իրականացման համար:
Համագործակցության նոր հորիզոններ գտնելու համար առիթ հանդիսացավ նաև վերջերս կատարած իմ այցը, որի ընթացքում եղա Պեկինում, Շանհայում և Սիչուան նահանգում:
Այդ կապակցությամբ օգտվելով առիթից` ցանականում եմ երախտագիտությունս հայտնել Չինաստանի իշխանություններին սրտաբացության, ջերմության և բացառիկ հյուրասիրության համար, որը ցուցաբերվել է մեզ այցի ընթացքում:
Ուրախությամբ ցանկանում եմ նշել, որ տեղի ունեցած հանդիպումների ժամանակ պատրաստակամություն է հայտնվել երկկողմանի հարաբերությունների բազմաբովանդակ զարգացման համար: Առաջնային են համարվել այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են լեռնահանքային արդյունաբերությունը, ենթակառուցվածքների զարգացումը, գյուղատնտեսությունը, տուրիզմը և բարձր տեխնոլոգիաները: Մենք հավաստել ենք մեր շահագրգռվածությունը ինտենսիվ մշակութային փոխանակման համար:
Այդ ընթացքում դարձանք այն հիրավի հսկայական փոփոխությունների վկան, որոնք տեղի են ունենում Չինաստանում: Հաշված տասնամյակների ընթացքում Չինաստանը դարձավ աշխարհի երկրորդ տնտեսությունը` արձանագրելով տպավորիչ նվաճումներ նաև սոցիալական զարգացման ոլորտում: Մենք հսկայական իրականացումների վկան ենք, որոնք, կարծում եմ, ունեն պատմական նշանակություն ոչ միայն Չինաստանի ժողովրդի համար, այլև մեծ ազդեցություն` աշխարհում ընթացող քաղաքական ու տնտեսական գործընթացների վրա:
Այդ նվաճումների խորհրդանիշն ու միևնույն ժամանակ մարմնավորումը դարձավ “Շանհայ Էքսպո 2010” համաշխարհային ցուցահանդեսը: Մեծածավալ այդ միջոցառման շնորհիվ Շանհայն այսօր դարձել է աշխարհի ձգողության կենտրոններից մեկը: Համաշխարհային ցուցահանդեսը եզակի հնարավորություն է ոչ միայն միջմշակութային շփման ու փոխհարստացման համար, այլև վերածվել է մի վայրի, որտեղ ի հայտ են գալիս նոր գաղափարներ ու նախաձեռնություններ»:


Դիտել Society, Լրահոս, Տնտեսություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն