Գլխավոր » Society, Լրահոս, Տնտեսություն

Կարևորվել է հայ-իրանական տնտեսական համագործակցությունը

Հոկտեմբեր 1, 2010թ. 14:33

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության առևտրի, արդյունաբերության և հանքերի պալատի նախագահ Մոհամմադ Նահավանդիանի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա էին նաև Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Ալի Սաղայիանը ու Հայաստանի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանը։

Ողջունելով հյուրերին` վարչապետը բարձր է գնահատել երկու երկրների միջև ձևավորված բարեկամական հարաբերությունների մակարդակը և կարևորել տնտեսական փոխգործակցության խորացումը։

Զրուցակիցները քննարկել են տնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները` ընդգծելով ոլորտում առկա մեծ ներուժի լիարժեք իրացման անհրաժեշտությունը։ Մասնավորապես, Մոհամմադ Նահավանդիանը առաջնային է համարել երկկողմ ապրանքաշրջանառության ծավալի մեծացումը ու գործակցության խորացումը արդյունաբերության, զբոսաշրջության ու ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ, ինչը ողջունել է կառավարության ղեկավարը։ Երկուստեք կարևորվել է Հայաստանի և Իրանի մասնավոր հատվածների միջև կապերի ակտիվացումը ու առևտրային ծառայությունների մատուցման բնագավառում համագործակցության սերտացումը։ Այդ համատեքստում քննարկվել են հայ-իրանական համատեղ ձեռնարկությունների ստեղծման հեռանկարները։

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են առաջիկա բարձր մակարդակի պաշտոնական այցերին։ Նշվել է, որ 2010թ. հոկտեմբերի վերջին նախատեսվում է ՀՀ վարչապետի այցը Իրանի Իսլամական Հանրապետություն։ Մոհամմադ Նահավանդիանը հրավիրել է Տիգրան Սարգսյանին Թեհրան կատարելիք այցի շրջանակներում այցելել  Իրանի առևտրի, արդյունաբերության և հանքերի պալատ` իրանցի գործարարներին Հայաստանի տնտեսական հնարավորությունները ներկայացնելու համար։


Դիտել Society, Լրահոս, Տնտեսություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն