Գլխավոր » Լրահոս, Տնտեսություն

Վարչապետն ընդունել է Ասիական զարգացման բանկի տնօրենների խորհրդի անդամներին

Հոկտեմբեր 1, 2010թ. 17:40

1 ADB tnorenneri xorhurd 1.10.10Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տնօրենների խորհրդի անդամներին պատվիրակության ղեկավար Աշոկ Կումար Լահիրիի գլխավորությամբ։

Ողջունելով պատվիրակության անդամներին` վարչապետը գոհունակություն է հայտնել ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի միջև ծավալված արդյունավետ համագործակցության վերաբերյալ ու կարևորել դրա շարունակականության ապահովումը։

Անդրադառնալով համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետևանքներին` Տիգրան Սարգսյանը ներկայացրել է ՀՀ կառավարության հակաճգնաժամային ծրագրով իրականացված միջոցառումները։

Կողմերը քննարկել են երկկողմ փոխգործակցության ընդլայնման հնարավոր ուղղությունները։ Այդ համատեքստում կառավարության ղեկավարն ընդգծել է գիտելիքահենք տնտեսության ձևավորման, տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման և կրթական համակարգի բարեփոխումների իրականացման գործում ԱԶԲ-ի ներգրավվածության կարևորությունը։ Առաջնային է համարվել նաև մասնավոր հատվածի զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացումը։

Պատվիրակության անդամները շնորհակալություն են հայտնել վարչապետին ընդունելության համար և բարձր գնահատել ՀՀ կառավարության ու ԱԶԲ-ի միջև համագործակցության մակարդակը


Դիտել Լրահոս, Տնտեսություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն