Գլխավոր » Լրահոս, Հասարակություն

Կայացել է Հայագիտության խորհրդի առաջին նիստը

Հոկտեմբեր 1, 2010թ. 15:38

3 Hayagitutyan xorhrdi nist 1.10.10Այսօր կառավարությունում կայացել է հայագիտության հարցերով խորհրդի անդրանիկ նիստը, որը վարել է վարչապետ, խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը։

Վարչապետը ողջունել է խորհրդի աշխատանքների մեկնարկը` կարևորելով  հայագիտության ոլորտի զարգացման հստակ ռազմավարության մշակումը։

Խորհրդի անդամները քննարկել են «Հայագիտության հայեցակարգը» ու «Հայաստանի Հանրապետության հայագիտության ոլորտի զարգացման 2010-2025թթ. ռազմավարությունը»` մշակված ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի կողմից։ Այնուհետև ծավալվել է մտքերի փոխանակում, որի ընթացքում խորհրդի անդամներն իրենց մեկնաբանություններն ու առաջարկություններն են ներկայացրել փաստաթղթերում արծարծված հարցերի և ընդհանրապես հայագիտության ոլորտում առկա հիմնախնդիրների վերաբերյալ։ Մասնավորապես, կարևորվել են սփյուռքում գործող հայագիտական կենտրոնների հետ կապերի հաստատումը և զարգացումը` խորհրդի կազմում նրանց ներգրավմամբ, գոյություն ունեցող հայագիտական կենտրոններին աջակցության տրամադրումը, խորհրդի կազմում աշխատանքային խմբի ստեղծումը և մի շարք այլ հարցեր։

Ամփոփելով հնչած կարծիքները և նկատառումները` Տիգրան Սարգսյանը հանձնարարել է ստեղծել աշխատանքային խումբ, որը կզբաղվի ներկայացված հայեցակարգի լրամշակմամբ` սահմանելով հայագիտության նպատակները և դրանցից բխող առաջնահերթ խնդիրները։ Կառավարության ղեկավարը կարևորել է նաև խորհրդի կազմում բոլոր շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչների ներգրավումը` հաշվի առնելով քննարկման ժամանակ հնչեցված առաջարկությունները։


Դիտել Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն