Գլխավոր » TOP, Թուրքիա, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Քաղաքականություն

Պահանջելու են հետ վերադարձնել հայկական երեքհազարամյա հողերը

Հոկտեմբեր 4, 2010թ. 12:07

ArAratԵվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի /ԵՀՄՖ/ մամլո քարտուղարությունից հայտնում են, որ ԵՀՄՖ-ի նախագահությունը շնորհակալության խոսք է ուղել “EuroNews”-ի տնօրինությանը` բարձր գնահատելով Անիի հայկական եկեղեցու պատերի ներքո թուրք ազգայնամոլների  կողմից կազմակերպված նամազի կատարման ակտի շուրջ “EuroNews”-ի կատարած ճշմարտացի տեղեկատվության համար:

Ըստ ԵՀՄՖ-ի նախագահ պարոն Գրիգորյանի «EuroNews»-ը ոչ միայն նշեց, որ սահմանի ապաշրջափակումը վերացնելու փոխարեն թուրքերը նոր սադրանքներ են կազմակերպում, այլև շատ թափանցիկ ակնարկ հղեց Թուրքիային` ցուցադրելով քարտեզի վրա Հայաստանի գույներով ներկված Արարատի շրջակա տարածքը` ներառելով ողջ Սուրմալուի գավառը:

Ըստ ԵՀՄՖ-ի, սա Եվրոպայի Տնտեսական ֆորումում սլովակ հայտնի քաղաքական գործիչ Ֆրանտիշեկ Միկլոշկոյի ելույթի առաջին արձագանքն էր “EuroNews”-ի կողմից: Խոսքն Արարատ լեռն իր շրջակայքով Հայաստանին վերադարձնելու պահանջի մասին է, որը շրջանառության մեջ դրվեց Եվրոպայի այսպիսի բարձրակարգ ֆորումում և այն ունեցավ տարբեր արձագանքներ եվրոպական ԶԼՄ-ների կողմից:

ԵՀՄՖ-ի համաձան, որքան  Թուրքիան կզարգացնի իր ազգայնամոլական քաղաքականությունն, այնքան ԵՄ-ի կողմից ռեակցիան կլինի ուժգին: Այս տարրական ճշմարտությունը հասկանալու համար ԵՀՄՖ-ի նախագահը Թուրքիայի իշխանություններին խորհուրդ է տալիս ուսումնասիրել վերջին տասնամյակում ԵՄ-ին անդամակցված երկրներում ազգայնամոլական կուսակցությունների նկատմամբ ԵՄ-ի կողմից վարված քաղաքականությունը: ԵՄ-ին անդամակցված երկրները մինչև հիմնովին չեն վերացրել ծայրահեղական, ազգայնամոլական հենքի վրա գործող կուսակցություններին, չեն անդամակցվել ԵՄ-ին:

Ի պատասխան թուրք ազգայնամոլների հայտարարում ենք, որ Եվրոպայի հայկական լոբինգն ավելի է մեծացնելու բոլշևիկների կողմից առանց որևէ հիմքի ու բացատրության Արևելյան Հայաստանի հարավային գավառները Թուրքիային տալու փաստի դեմ պայքարը` պահանջելով ետ վերադարձնել հայկական երեքհազարամյա հողերն իր իսկական տիրոջը:

Ըստ Աշոտ Գրիգորյանի, հասունացել է այն պահն, որ Թուրքիայի առջև պետք է դրվեն իրավաբանորեն հիմնավորված տարածքային պահանջներն ամբողջ խստությամբ` համոզված, որ այն լիովին սատարվելու է եվրոպական հանրության կողմից, և այս խնդրին խիստ օգնելու է թուրքական իշխանությունների կողմից վարվող մերժողական քաղաքականությունը:

ArmAr.am


Դիտել TOP, Թուրքիա, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն