Գլխավոր » Լրահոս, Հոգևոր

Կազակական շարժման բարձրագույն սպայական կազմի այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Հոկտեմբեր 4, 2010թ. 13:00

Հոկտեմբերի 2-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այցելեց Կազակական շարժման բարձրագույն  սպայական կազմը` գլխավորությամբ ՌԴ նախագահի աշխատակազմի ներկայացուցիչ, ՌԴ Մեծ Կազակական եղբայրության ատաման Վալերի Նիկիտինի և Բելառուսի գլխավոր ատամանի տեղակալ Վլադիմիր Սաֆոնովի: Սպայական կազմին ուղեկցում էր միջազգային հայ-կազակական շարժման հիմնադիր գեներալ-լեյտենանտ Կարապետ Զադոյանը: Հյուրերին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի վարիչ Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը:

Սրբազան Հայրը Ամենայն Հայոց Կաթողիկոսի անունից ողջունեց կազակների այցը Հայաստան, որ տեղի է ունենում հայ-կազակական միության ստեղծման 10-ամյակի առիթով:

Իր հերթին, Հայ-կազակական միության հիմնադիրը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար: Իր խոսքում նա մեծապես կարևորեց բանակում հոգևորականների դերը` ցանկություն հայտնելով նաև, որ հայ հոգևորականներն իրենց հոգևոր սպասավորությունը բերեն հայ կազակների ծառայության մեջ:

Հանդիպման ավարտին ատաման Վալերի Նիկիտինը Հովակիմ Սրբազանին փոխանցեց ՌԴ Մեծ Կազակական եղբայրության կողմից Վեհափառ Հայրապետին շնորհված Ատաման Բլատովի բարձրագույն շքանշանը:

Հանդիպումից հետո հյուրերն այցելեցին Մայր Աթոռի թանգարան:


Դիտել Լրահոս, Հոգևոր բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն