Գլխավոր » Regions, Լրահոս, Վրաստան, Քաղաքականություն

Վաշաձեն պատասխանել է հայ լրագրողների հարցերին

Հոկտեմբեր 4, 2010թ. 17:15

0101Այսօր տեղի է ունեցել Վրաստանի ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձեի հետ լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպումը: Այն հարցին, թե. «Այսօրվանից սկսվում է ԵԱՀԿ  դաշտային գնահատման առաքելությունը: Կուզենայի մանրամասնեիք, այս առաքելության մասին որոշ մանրամասներ տայիք, քանի որ օրերս Ղարաբաղի նախագահի խոսնակը հայտարարեց,  որ հայկական կողմը  կհամաձայնի այդ առաքելությանը, եթե Ադրբեջանի կողմից էլ առաքելություն իրականացվի Գետաշեն, Մարտունի եւ այլ շրջաններում: Խնդրում եմ մանրամասնեք` ինչ ծրագրով է լինելու այս առաքելությունը», Վաշաձեն պատասխանել է.«Ինչ վերաբերում է դաշտային առաքելությանը, ապա նշեմ, որ առաջինը` այս առաքելությունը որեւէ առնչություն չունի ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայում Ադրբեջանի կողմից ներկայացված բանաձեւի նախագծի հետ` չնայած դրա մասին ադրբեջանական կողմի որոշ պնդումներին:

Գիտեք, որ սեպտեմբերի 6-ին եռանախագահները հայտարարություն արեցին եւ ասեցին, որ այդ պայմանավորվածությունը կողմերի միջեւ ձեռք էր բերվել դեռ գարնանը, իսկ ադրբեջանցիներն իրենց բանաձեւի նախագիծը ներկայացրել էին հունիսի վերջին:

Երկրորդը` սա եռանախագահների առաքելություն է, ՄԱԿ-ի միայն մեկ կառույցից` Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակից մեկ-երկու հոգի` որպես փորձագետներ, տեխնիկական փորձագետներ, ուղեկցելու են եռանախագահներին: ՄԱԿ-ի որեւէ այլ կառույց որեւէ առնչություն չունի այս առաքելության հետ:

Եւ երրորդը` այս առաքելությունը ուսումնասիրելու է ընդհանուր կացությունը այդ տարածաշրջանում: Դուք գիտեք, որ եռանախագահներից երկուսը նոր են նշանակված եւ չեն եղել այդ տարածքներում, մանրամասն տեղյակ չեն իրավիճակին այնտեղ, եւ օգտագործելու են այս առիթը, որպեսզի տեղում ծանոթանան իրավիճակին: Եռանախագահները կլինեն այստեղ ամսի 6-ի երեկոյան, եւ միգուցե իրենց կողմից լրացուցիչ ինչ-որ մանրամասներ կհայտնեն»:

Հաջորդ հարցը վերբերվել է վերջին 10 օրվա ընթացքում մի քանի անգամ փակված ու բացված Վերին Լարսի անցակետին: Վրաստանի նախարարին հիշեցվել է, որ  ներկայիս դրությամբ 40-ից ավելի մեքենաներ, եթե ոչ ավելի, կուտակվել են անցակետում.«Ի՞նչ է արվում այդ ուղղությամբ, քանի որ Դուք ակտիվացրել եք Ձեր հանդիպումները եւ շփումները»: Գ. Վաշաձեն պատասխանել է» Այդ հարցը մենք այսօր քննարկել ենք: Վրացական կողմը բացատրություն է տրվել, որ դա տեխնիկական պատճառներով է պատահել, եւ ինչպես հայտարարվել է, անցակետը բաց է կամ կբացվի մոտակա ժամերի ընթացքում»:


Դիտել Regions, Լրահոս, Վրաստան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն