Գլխավոր » WestArmenia, Լրահոս, Հասարակություն

Արցախի Հանրապետության ԱԺ նախագահը շնորհավորել է ուսուցիչներին

Հոկտեմբեր 4, 2010թ. 18:40

Ashot gholian,3,WebԹանկագին մանկավարժներ,  ԼՂՀ Ազգային ժողովի և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Ուսուցչի օրվա առթիվ։

Այս ավանդական տոնական օրը թանկ ու հարազատ է մեզնից յուրաքանչյուրի համար, քանզի այն հասցեագրված է նախադպրոցական, հանրակրթական ու բուհական ոլորտների բոլոր աշխատողներին, նրանց՝ ում հոգածու ուշադրության ներքո մենք հասունացել, կրթվել, գիտելիքներ ենք ստացել, ձևավորվել որպես անհատներ, որպես երկրի գիտակից քաղաքացիներ։

Հիրավի, ձեր տված դաստիարակության ու գիտելիքների արդյունք է այն իրողությունը, որ ձեր սաները հերոսաբար մարտնչել, ազատագրել են հայրենի Արցախ աշխարհը, հռչակել այն որպես անկախ պետություն, իսկ այսօր համառ ու հետևողական աշխատանքով ամրապնդում են նրա ինքնիշխան պետականությունը, կառուցապատում պատերազմից ավերված երկիրը, անառիկ պահում նրա սահմանները։

Եվ այն հանգամանքը, որ այսօր նույնպես ձեր հոգու ու մտքի լույսն անմնացորդ հաղորդում եք մատաղ սերնդին՝ նոր արժանավոր հերթափոխ պատրաստելով ի շահ հայրենի եզերքի բարեշինության, ևս մեկ ակնանռու վկայություն է, թե որքան անփոխարինելի եք դուք բոլոր ժամանակների և, մասնավորապես, ժամանակակից հասարակության ձևավորման ու կայացման գործում։

Շնորհակալություն ձեզ այդ ամենի համար, սիրելի դաստիարակներ, ուսուցիչներ ու դասախոսներ։

Փառք ու պատիվ ձեզ ։


Դիտել WestArmenia, Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն