Գլխավոր » Լրահոս, Վրաստան, Տարածաշրջան, Քաղաքականություն

Վաշաձեն դարձյալ վստահեցրել է…

Հոկտեմբեր 4, 2010թ. 19:22

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Վրաստանի արտաքին գործերի նախարար Գրիգոլ Վաշաձեին:

Ողջունելով Վրաստանի արտաքին գերատեսչության ղեկավարին` Նախագահ  Սարգսյանը կարեւորել է տարբեր մակարդակներով փոխայցելություններն ու  քննարկումները, որոնք նպաստում են երկկողմ  հարաբերությունների առավել բարելավմանն ու խորացմանը: Հանրապետության ղեկավարի հավաստմանբ, Հայաստանը պատրաստ է  հարեւան Վրաստանի հետ այդ հարաբերությունների զարգացման ուղղությամբ անել ամեն հնարավորը` նկատի առնելով պատմական սերտ կապերն ու երկու ժողովուրդների ամուր բարեկամությունը:

Զրուցակիցներն անդրադարձել են Նախագահ Սերժ Սարգսյանի` Վրաստան կատարած վերջին այցի ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին. “Վստահ եմ, որ այդ պայմանավորվածությունների հետեւողական իրականացումը կծառայի մեր հարաբերությունների խորացմանը”,-ասել է Հանրապետության ղեկավարը:

Գրիգոլ Վաշաձեն վստահեցրել է, որ Հայաստանի եւ Վրաստանի Նախագահների պայմանավորվածություններն իրագործման ընթացքի մեջ են:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել տարբեր ոլորտներում, այդ թվում` ենթակառուցվածքների, տրանսպորտային հաղորդակցության, կրթության, զբոսաշրջության, մաքսային եւ մի շարք այլ ոլորտներում համագործակցության զարգացման հնարավորություններին: Ընդծվել է, հատկապես, մաքսային անցակետերում քաղաքացիների սպասարկման որակի բարձրացման, “մեկ պատուհանի” սկզբունքի կիրառման ուղղությամբ փոխգործակցությունը: Կարեւորվել է նաեւ տարածաշրջանային ծրագրերի մշակման եւ իրագործման ուղղությամբ համատեղ ջանքերի գործադրումը:


Դիտել Լրահոս, Վրաստան, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն