Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Հասարակություն

Արցախի Հանրապետության նախագահի շնորհավորական ուղերձը ուսուցչի օրվա առթիվ

Հոկտեմբեր 5, 2010թ. 11:02

Սիրելի ուսուցիչներ, Շնորհավորում եմ ձեզ մասնագիտական այս գեղեցիկ տոնի առթիվ եւ սրտի խորքից բխող ջերմ խոսքեր ու անկեղծ բարեմաղթանքներ հղում բոլորիդ:

Մեծ պատասխանատվություն եւ ծանր բեռ է ընկած ձեր ուսերին: Դուք կրթում ու դաստիարակում եք մեր երեխաներին, ովքեր հերոսական Արցախի ապագան են ու վաղվա տերը: Այդ ապագան մեծապես կախված է նաեւ ձեր ամենօրյա տքնաջան աշխատանքից, նրանից, թե ինչպես եք դուք այսօր իրականացնում այդ չափազանց կարեւոր առաքելությունը:

Մեր ժողովուրդը միշտ պատվել է ուսուցչին ու խոնարհվել նրա վաստակի առաջ: Այսօր էլ բարձր է ուսուցչի դերը մեր հասարակության կյանքում: Եվ դրանով է պայմանավորված, որ Արցախի իշխանությունները անհրաժեշտ քայլեր են ձեռնարկում ուսուցիչների համար աշխատանքի նորմալ պայմաններ ստեղծելու, կրթության որակը բարձրացնելու, ոլորտում առկա խնդիրները ժամանակին ու արդյունավետ կերպով լուծելու ուղղությամբ: Վստահ եղեք, այդ գործընթացը կկրի շարունակական բնույթ:

Թանկագին բարեկամներ

Մեկ անգամ եւս շնորհավորում եմ բոլորիդ եւ մաղթում քաջառողջություն, երջանկություն ու ամենայն բարիք:


Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն