Գլխավոր » TOP, Զինված ուժեր, Լրահոս

Դարձյալ այս լրատվամիջոցը սադրում է

Հոկտեմբեր 6, 2010թ. 12:22

666Հայկական ժամանակ» օրաթերթի հոկտեմբերի 5-ին տարածած «Էստի համեցեք» վերնագրով տեղեկատվության առնչությամբ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբը պաշտոնապես հայտարարում է, որ ներկայացված նյութում իրականությունը չարամտորեն խեղաթյուրվել է: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Ս.թ. սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 6-ը ԱՄՆ-ի և Միացյալ Թագավորության փորձագիտական խումբը, իրոք, գտնվել է ՀՀ-ում` ՀՀ պաշտպանության ռազմավարական վերանայման գործում խորհրդատվության տրամադրման նպատակով: Նշված խումբը պարբերաբար ժամանում է ՀՀ` պաշտպանության ռազմավարական վերանայման ոլորտում մեթոդաբանական օգնություն ցուցաբերելու համար: Այս անգամ ևս խումբը ՀՀ ՊՆ վարչական համալիրում հանդիպումներ և քննարկումներ է ունեցել այդ հարցերով զբաղվող ՀՀ ՊՆ և ԶՈւ ԳՇ պաշտոնատար անձանց հետ: Միայն այսքանը:

«Ս-300» զենիթա-հրթիռային համալիրների և «երկիր-երկիր» դասի հրթիռների կայանքների տեղակայման վայրեր փորձագիտական խմբի այցելություններ և հետևաբար որևէ ուսումնասիրություններ չեն կատարվել: Սա բացարձակապես սուտ է և սադրիչ արարք սեփական ժողովրդի նկատմամբ:

Անհասկանալի և վրդովվեցուցիչ է, որ «Հայկական ժամանակ» օրաթերթը շարունակում է ՀՀ զինված ուժերին վարկաբեկող ապատեղեկատվության տարածումը, ինչը հատկապես անթույլատրելի է չկարգավորված Արցախյան հիմնախնդիր ունեցող երկրի ԶԼՄ-ի համար:

ArmAr.am


Դիտել TOP, Զինված ուժեր, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն