Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս

Արցախը նախապատրաստվում է հեռուստամարաթոնին

Հոկտեմբեր 18, 2010թ. 16:10

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն` նվիրված 2010 թվականի նոյեմբերին կայանալիք հեռուստամարաթոնի նախապատրաստական աշխատանքներին:

Երկրի ղեկավարը կոնկրետ հանձնարարականներ է տվել շահագրգիռ կառույցների ղեկավարներին` աշխատանքները պատշաճ մակարդակով իրականացնելու ուղղությամբ:

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ, խորհրդակցությանը մասնակցում էին Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, փոխվարչապետ, ֆինանսների նախարար Սպարտակ Թեւոսյանը, պաշտոնատար այլ անձինք:


Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն