Գլխավոր » Javakhq, Լրահոս, Ջավախք, Վրաստան, Տարածաշրջան, Քաղաքականություն

Ջավախքահայությունը տառապում է…

Հոկտեմբեր 19, 2010թ. 09:42

javaxqԱՄՆ-ում գործող հայկական լոբբիստական կազմակերպությունները պարտավոր են ավելի մեծ ուշադրություն դարձնել ջավախքահայության իրավունքների ոտնահարման խնդրի վրա
Վրաստանի հայ բնակչությունը, և հատկապես երկրի հարավ-արևմտյան շրջաններում (Սամցխե-Ջավախք-Ծալկա) համախումբ բնակվող նրա հատվածը՝ ջավախքահայությունը, տառապում է իր քաղաքական, քաղաքացիական, լեզվական, կրթա-մշակութային և կրոնական իրավունքների ոտնահարումից:
Վրացական իշխանությունները, արհամարհելով ջավախքյան, հայաստանյան և միջազգային կազմակերպությունների հայտարարությունները, կոչերն ու հանձնարարականները, հետևողականորեն խստացնում են ջավախքահայության նկատմամբ իրենց խտրական քաղաքականությունը.
– Գնալով ուժեղանում է Վրաստանի ուժային կառույցների կողմից ջավախքահայության հասարակական-քաղաքական կյանքի նկատմամբ վերահսկողությունը, քայլեր են ձեռնարկվում ջավախքահայության պահանջատիրության բոլոր դրսևորումներն արմատախիլ անելու ուղղությամբ.
– Շարունակվում է անազատության մեջ պահվել շինծու մեղադրանքներով 10 տարվա ազատազրկման դատապարտված ջավախքահայ քաղաքական գործիչ Վահագն Չախալյանը.
– Փակվում են հայկական դպրոցները. Ջավախքում դեռևս գործող հայկական դպրոցներում կրճատվում են հայերենով դասավանդվող առարկաները, հայոց լեզվի դասաժամերը.
– Գնալով խստացվում է Ջավախքի հանրային կյանքի բոլոր ոլորտներում բացառապես վրացերենի օգտագործումը պարտադրող օրենքների կիրառումը.
– Մերժվում է Հայ Առաքելական Եկեղեցու` որպես կրոնական կազմակերպություն, պետական գրանցումը, չեն վերադարձվում խորհրդային իշխանության տարիներին նրանից բռնագրավված հայկական տաճարները:
Ջավախքահայության իրավունքների պաշտպանության համակարգող խորուրդը ցանկանում է հրավիրել նշված փաստերի նկատամամբ ԱՄՆ-ում գործող հայկական լոբբիստական կազմակերպությունների` Ամերիկայի Հայկական Համագումարի և Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի ուշադրությունը: Որպես ԱՄՆ-ում հայության շահերը պաշտպանող կառույցներ` դուք պարտավոր եք ավելի մեծ ուշադրություն դարձնել վրացական իշխանությունների կողմից ջավախքահայության իրավունքների ոտնահարման խնդրի վրա` ներկայացնելով այս աղաղակող փաստերը ԱՄՆ
իշխանական համապատասխան կառույցներին, հանդես գալով երևույթը դատապարտող հայտարարություններով և ձեռնարկելով այլ պատշաճ քայլեր:
Սահակաշվիլիի վարչակարքը փորձում է դիմակայել ազգային փոքրամասնությունների նկատմամբ իր քաղաքականությունը քննադատող ջավախքյան, հայաստանյան ու եվրոպական կազմակերպությունների ճնշումներին` շահագործելով տարածաշրջանում ԱՄՆ գործընկեր-պետության իր դիրքը և հենվելով ԱՄՆ կառավարության լուռ մեղսակցության վրա: Այս հանգամանքը վճռորոշ է դարձնում ԱՄՆ հայկական լոբբիստական կազմակերպությունների դերը ջավախքահայության խնդիրների լուծման գործում:
Ջավախքահայության իրավունքների պաշտպանության համակարգող խորուրդը կոչ է անում Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբին և Ամերիկայի Հայկական Համագումարին ներառել ջավախահայության իրավունքների պաշտպանության խնդիրը իրենց օրակարգում` քաջալերելով Վրաստանում ժողովրդավական արժեքների արմատավորմանն ու ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությանն ուղղված ԱՄՆ իշխանությունների ջանքերը:

Ջավախքահայության իրավունքների պաշտպանության
համակարգող խորհուրդ


Դիտել Javakhq, Լրահոս, Ջավախք, Վրաստան, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն