Ադրբեջանի հուսահատական ջղաձգումը
Հոկտեմբեր 18, 2010թ. 15:59
«Ադրբեջանը զարմանում ու զայրանում է, որ միջազգային հանրությունը եւ եռանախագահող երկրների նախագահները հրապարակայնորեն ճանաչում են Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը:
Ավելին` Արցախի ժողովրդի ազատ կամարտահայտումը Լեռնային Ղարաբաղի քաղաքական կարգավիճակի վերաբերյալ եւ դրա արդյունքները պետք է պարտադիր իրավական ուժ ունենան բոլորի համար:
Ադրբեջանի հուսահատական ջղաձգումների մեխը հենց այստեղ է: Նրանք իրենց ժողովրդին չեն նախապատրաստել նման որոշումներ կյանքի կոչելու համար: Դատելով հռետորաբանությունից` կարծես դեռ չեն էլ պատրաստվում»,- հայտարարել է նախագահ Սերժ Սարգսյանը Գորիսում՝ սփյուռքահայ լրագրողների հետ հանդիպման ժամանակ:












