Բակո Սահակյանը մասնակցել է ՀՕՄ-ի միջոցառմանը
Հոկտեմբեր 19, 2010թ. 11:20
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 18-ին մասնակցել է Ստեփանակերտի երիտասարդության պալատում Հայ օգնության միության 100-ամյա հոբելյանին նվիրված հանդիսավոր միջոցառմանը:
Երկրի ղեկավարը պետական պարգեւներ է հանձնել ՀՕՄ-ի կենտրոնական եւ Արցախի շրջանային վարչությունների անդամներին:












