Գլխավոր » Society, Լրահոս, Տնտեսություն

Տիգրան Սարգսյան.«2011 թվականի բյուջեն սոցիալական է»

Հոկտեմբեր 18, 2010թ. 16:50

HHՀայաստանի 2011 թվականի բյուջեն կարելի է անվանել «հստակ սոցիալական ուղղվածության», այսօր` հոկտեմբերի 18-ին խորհրդարանի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում սկսված բյուջետային քննարկումների ժամանակ հայտարարեց վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Նշենք, որ ավելի վաղ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը բյուջեի նախագիծն անվանել էր «կայուն զարգացման բյուջե»։

Վարչապետն իր բնորոշումը բացատրեց այն հանգամանքով, որ 2011 թ. նախատեսվել են աննախադեպ ծավալի սոցիալական ծախսեր՝ առողջապահության, սոցիալական ապահովության, կրթության եւ այլ ուղղություններով։ Իսկ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը նշեց, որ 2011 թ. բյուջեի ծախսային մասն ավելացել է 63 մլրդ (մոտ 170 մլն դոլար) դրամով, եւ այդ ավելացման առյուծի բաժինը պատկանում է սոցիալ-մշակութային ոլորտին։ Ընդհանուր առմամբ՝ սոցիալական ոլորտին ուղղվելու է պետական ծախսերի 45 տոկոսը կամ մոտ 450 մլրդ դրամ (մոտ 1,2 մլրդ դոլար)։ Միայն սոցիալական ապահովության գծով ծախսվելու է 265 մլրդ դրամ (մոտ 730 մլկ դոլար), որը բյուջեի ծախսերի 27 տոկոսն է։ Դրանից 200 մլրդ դրամն (մոտ 550 մլն դոլար) ուղղվելու է կենսաթոշակների վճարմանը, որն աննախադեպ բարձր մակարդակ է։

Կառավարությունը ստիպված է եղել 26 մլրդ դրամ (մոտ 71 մլն դոլար) լրացուցիչ գումար հատկացնել կենսաթոշակների եւ նպաստների վճարման համար, քանի որ կառավարության որոշմամբ՝ կենսաթոշակները բարձրացվել են 10 տոկոսով, իսկ նպաստները՝ 15 տոկոսով։


Դիտել Society, Լրահոս, Տնտեսություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն