ArmAr.am էլեկտրոնային օրաթերթն արժանացել է շնորհակալագրի
Հոկտեմբեր 19, 2010թ. 21:26
Հայաստան – Սփյուռք գործակցության զարգացմանը, Սփյուռքում հայ ինքնության պահպանմանը նպաստելու համար ArmAr.am էլեկտրոնային օրաթերթն արժանացել է ՀՀ Սփյուռքի նախարարության շնորհակալագրին:
Խմբագրակազմը շնորհակալություն է հայտնում ՀՀ Սփյուռքի նախարար տիկին Հրանուշ Հակոբյանին էլեկտրոնային օրաթերթի աշխատանքը բարձր գնահատելու համար:
ArmAr.am օրաթերթն այժմ նախկին ակտիվությամբ չի աշխատում` ֆինանսական միջոցների բացակայության պատճառով, սակայն հուսով ենք, որ կգա այն օրը, երբ ֆինանսական միջոցների տիրապետող համապատասխան կառույցները ևս, կգիտակցեն լրատվամիջոցի դերը, և մեր հայանպաստ քարոզչությունը կշարունակվի նախկինից ավելի մեծ եռանդով:
ArmAr.am էլեկտրոնային օրաթերթի խմբագրակազմ












