Արցախյան օրակարգով քաղաքացիական ժողովին մասնակցության կոչ
Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը` իր անկախության հռչակման 20-ամյակի նախաշեմին տակավին մնում է պաշտոնապես չճանաչված ո’չ միջազգային հանրության եւ ո’չ էլ անգամ Հայաստանի Հանրապետության կողմից: Ավելին` տպավորություն է ստեղծվում, որ պետական մակարդակով մշակված չէ Արցախի անկախ պետականության կայացման, ամրապնդման ու միջազգային ճանաչման հայեցակարգը եւ Հայաստանի ու Արցախի միջեւ փոխազդեցության եւ փոխհարաբերությունների ապագա տեսակին ու բնույթին վերաբերող ռազմավարությունը:
Այսօր, երբ գնալով ահագնանում են հայկական երկու պետությունների հանդեպ արտաքին մարտահրավերները, հատկապես իրական է դարձել Մադրիդյան սկզբունքների իրագործման եւ Հայաստանի, այդ թվում Արցախի անվտանգության խաթարման վտանգը, մենք` Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի հանրապետությունների քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչներս, չենք կարող անտարբեր մնալ Արցախին վերաբերող խնդիրների հանդեպ եւ դրանք լայն շրջանակով քննարկելու նպատակով հրավիրում ենք Քաղաքացիական ժողով` «Արցախ» օրակարգով: Կոչ ենք անում Հայաստանի բոլոր հասարակական կազմակերպությունների, կուսակցությունների, ԶԼՄ-ների ներկայացուցիչներին, մտավորականներին, խնդրո առնչությամբ մտահոգ բոլոր քաղաքացիներին` սույն թվականի հոկտեմբերի 21-ին, ժ. 14.00-ին մասնակցել ՀՀ գրողների միության մեծ դահլիճում տեղի ունենալիք արցախյան օրակարգով Քաղաքացիական ժողովին:
Արցախյան օրակարգով քաղաքացիական ժողովի նախաձեռնող խումբ`
1. “Ազատ Հայք” հասարակական կազմակերպություն – Ռուբեն Մնացականյան
2. “Ազգային արժեք” (Գյումրի) – Կարո Ներսիսյան
3. Ազգային ուսանողական խորհուրդ – Հովհաննես Աղաջանյան
4. “Աղավնի” ՀԿ (Արցախ, Շուշի) – Արմեն Ռակեջյան
5. Արցախի Եվրոպական շարժում (Արցախ, Ստեփանակերտ) – Հայկ Խանումյան
6. “Բիոսոֆիա” (Գյումրի) – Գեւորգ Պետրոսյան
7. “Զարթոնք-89” ՀԿ – Սիլվա Վարդանյան
8. “Ընդդեմ իրավական կամայականության” ՀԿ – Միքայել Արամյան
9. ԼՂՀ Արտաքին քաղաքականության եւ անվտանգության հանրային խորհուրդ (Արցախ, Ստեփանակերտ) – Մասիս Մայիլյան
- “Խորանարդ” (Գյումրի) – Ղազարյան Համլետ
11. “Ծիրանավոր” իրավապաշտպան բարեգործական ՀԿ – Անահիտ Գալստյան
12. “Համագործակցություն” ՀԿ – Եկատերինա Սիմոնյան
13. “Հայազն Երիտասարդների Միաբանություն” ՀԿ – Արմեն Մկրտչյան
14. Հայաստանի սպառողների ասոցիացիա – Արմեն Պողոսյան
15. “Հույս” հասարակական կազմակերպություն – Լալա Ասլիկյան
16. “Ձոն Հայաստանի” նախաձեռնություն – Տիգրան Նահապետյան
17. “Ձեռք” հ/կ – Արմեն Հովհաննիսյան
18. Մշակույթի հայկական ֆոնդ – Արեւշատ Ավագյան
19. “Շիրակ” կենտրոն ՀԿ (Գյումրի) – Վահան Թովմասյան
20. “Պետական կարիքների զոհեր” հասարակական կազմակերպություն – Սեդրակ Բաղդասարյան
21. Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն – Մանվել Սարգսյան
22. Սախարովի անվ. Մարդու իրավունքների պաշտպանության կենտրոն (Գյումրի) – Սեյրան Մարտիրոսյան
23. “Սեմանտ” կրթական հասարակական կազմակերպություն (Թալին) – Նունե Սարգսյան
24. “Սեփականության իրավունքի պաշտպանություն” – Վաչագան Հակոբյան
25. “Սոցիում’’ ՀԿ – Անահիտ Ադամյան, բանաստեղծ
26. “Սոս Արգիճի” – քաղաքացիական նախաձեռնություն (Մարտունի) – Վարդան Գալստյան
27. Ստեփանակերտի մամուլի ակումբ – Գեղամ Բաղդասարյան
28. “Սուրբ Սանդուխտ կույսի անվան տիկնանց միություն” ՀԿ – Արտեմիս Լեփեջյան
29. “Վան-Վասպուրական” հայրենակցական հասարակական կազմակերպություն – Ռոմիկ Հովնանյան
30. “Ուխտ Արարատի” ՀԿ նախաձեռնություն – Տիգրան Փաշաբեզյան
31. “Ուսման իրավունք” նախաձեռնող խումբ – Դանիել Իոաննիսյան
32. “Փաստաբաններ մարդու իրավունքների համար” ՀԿ – Սեդա Մելիքյան
33. “Քաղաքացիական ազգային նախաձեռնություն” հասարակական կազմակերպություն – Հովսեփ Խուրշուդյան
34. “Արվեստ” էլեկտրանային հանդեսի գլխ. խմբագիր Ռուզան Զաքարյան
Արցախյան օրակարգով քաղաքացիական ժողով
ՕՐԱԿԱՐԳ
- Մասնակիցների գրանցում:
- Բացման խոսք – Արեւշատ Ավագյան, ՀՀ գրողների միության նախագահության անդամ
- Օրակարգային թեմաներ`
- ԼՂՀ անկախության պաշտոնական ճանաչումը
- ԼՂՀ սահմանների եւ տարածքային ամբողջականության խնդիրը
- Փախստականների եւ Արցախի բնակեցման խնդիրը
- Մադրիդյան սկզբունքները
- ԼՂՀ հանդեպ ՀՀ կրթամշակութային քաղաքականությունը ԱԺ-ում Արցախի խնդրով լսումներ կազմակերպելու խնդիրը
- Կուսակցությունների դիրքորոշումների ներկայացում
- Քննարկում
- Քաղաքացիական ժողովի անունից հայտարարության ընդունում
- Քաղաքացիական ժողովի արդյունքների տարածման ուղղությամբ նախաձեռնող խմբի կողմից տարվելիք միջոցառումների վերաբերյալ ժողովի մասնակիցներին իրազեկում:












