Գլխավոր » Լրահոս, Հասարակություն

Վիեննայից Գյումրիի Երեխանների տանն է փոխանցվել 7.000 եվրո գումար

Հոկտեմբեր 19, 2010թ. 17:42

Հոկտեմբերի 6-ին Վիեննայում ՄԱԿ-ի Կանանց խումբը (UNWG) հայտարարեց յուրաքանչյուր տարի անցկացվող բարեգործական տոնավաճառից ստացված գումարներով ֆինանսավորման համար ընտրված ծրագրերը: Սույն բարեգործական ծրագրի հիմնական նպատակն է` աջակցություն ցուցաբերել կարիքավոր երեխաներին: Այս տարի ներկայացված 200 ծրագրերից ընտրվել էին 35 ծրագիր, իսկ գումարային ֆոնդը կազմում էր 204.488 եվրո: Յուրաքանչյուր ծրագրին հատկացվող առավելագույն գումարը կազմում էր 7.000 եվրո: Վիեննայում ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունը այս տարի ներկայացրել էր Գյումրիի Երեխաների տան վերանորգման համար ֆինանսական աջակցություն ստանալու ծրագրիը: Ընտրված 35 ծրագրերի շարքում էր նաև ՀՀ մշտական ներկայացուցչության ներկայացրած ծրագրիը: Արդեն իսկ Գյումրիի Երեխանների տանն է փոխանցվել 7.000 եվրո գումարը, որը պետք է նպատակաուղղվի խոհանոցի և սանհանգույցի սանիտարահիգենիկ պայմանների նորոգման համար:


Դիտել Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն