Դեսպան Աշոտ Քոչարյանը հանդիպել է Լիբանանի վարչապետի հետ
Հոկտեմբեր 19, 2010թ. 17:00
Հոկտեմբերի 16-ին Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը հանդիպում է ունեցել Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրիի հետ: Քննարկվել են երկկողմ հարաբերություններին առնչվող խնդիրներ: Երկուստեք կարևորվել է բարձր մակարդակի փոխայցելությունների, առևտրատնտեսական հարաբերությունների խորացման և ընդլայնման, իրավապայմանագրային դաշտի թարմացման, գործարար համաժողովների անցկացման անհրաժեշտությունը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել քննարկել վարչապետ Հարիրիի Հայաստան կատարելիք հնարավոր այցի նոր ժամկետները: Դեսպան Քոչարյանը վարչապետ Հարիրիին փոխանցել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ողջույններն ու բարեմաղթանքները:












