Նոր րոպեներ կանխավճարային բաժանորդների համար
Հոկտեմբեր 19, 2010թ. 19:28
ՎիվաՍել-ՄՏՍ-ը, կանխավճարային բաժանորդներին առաջարկում է ՙՆոր րոպեներ՚ աննախադեպ ծառայությունը, որը հնարավորություն է ընձեռում քարտի վավերականության ժամկետի օրերն անվճար փոխանակելու ներցանցային խոսելաժամանակի հետ:
Վավերականության յուրաքանչյուր 5 օրվա դիմաց կարելի է ստանալ 1 րոպե ներցանցային խոսելաժամանակ` պարզապես հավաքելով *555*պահանջվող րոպեների թիվը# և սեղմելով զանգահարելու կոճակը:
Օրինակ` *555*40# հավաքելու դեպքում բաժանորդը կստանա 40 րոպե ներցանցային խոսելաժամանակ, իսկ քարտի վավերականության ժամկետը կնվազի 200 օրով:
Նախքան փոխանակումը, կարելի է ստուգել քարտի վավերականության օրերի թիվը` ուղարկելով *555*0# հրահանգը: Իսկ փոխանակման արդյունքում ստացված ներցանցային րոպեները կարելի է ստուգել` ուղարկելով *555# հրահանգը:












