Գլխավոր » Թուրքիա, Լրահոս, Տարածաշրջան

Իրանի հարցում Թուրքիայի ու ԱՄՆ-ի միջև տարաձայնություններ կան

Հոկտեմբեր 20, 2010թ. 17:10

Ինչպես տեղեկացնում է թուրքական Zaman-ը, երկուշաբթի օրը տեղի ունեցած թուրք-ամերիկյան խորհրդի 29-րդ նիստի շրջանակներում ԱՄՆ պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսի և նրա թուրք գործընկեր Վեժդի Գյունուլի հանդիպման ժամանակ քննարկված թեմաների շարքում առանցքային էր Թուրքիայում հակահրթիռային համակարգի տեղակայման հարցը: “Իրանի հարցում կողմերի միջև որոշ տարաձայնություններ կան, բայց ԱՄՆ-ը կշարունակի բանակցությունները այս հարցի և հակահրթիռային համակարգի տեղակայման շուրջ իր թուրք գործընկերների հետ”,- հայտարարեց Գեյթսը: Այն հարցին, թե արդյոք ԱՄՆ-ը ճնշում է գործադրում այս ուղղությամբ, Գեյթսը ժխտողական պատասխան է տվել` միաժամանակ ավելացնելով, որ իրենք սպասում են Թուրքիայի աջակցությանը:

ArmAr.am


Դիտել Թուրքիա, Լրահոս, Տարածաշրջան բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն