Գլխավոր » Լրահոս, Հասարակություն

Պարոն Պրեսկոտ` հրաժարվեք Ձեր մանդատից

Հոկտեմբեր 21, 2010թ. 10:45

Իրավունքի և ազատության կենտրոն հ/կ նախագահ Վարդան Հարությունյանն այսօր հրապարակել է բաց նամակ` հասցեագրված ԵԽԽՎ-ում Հայաստանի հարցով համազեկուցող պ-ն Ջոն Պրեսկոտին` առաջարկելով հնարավորինս շուտ հրաժարվել այդ մանդատից:

«Հարգելի պարոն Պրեսկոտ
Մամուլից տեղեկացանք, որ Դուք` լինելով ԵԽԽՎ-ում Հայաստանի հարցով համազեկուցող, լրագրողներին ասել եք, որ հրաժարվում եք խոսել Հայաստանի և հայաստանյան բանտերում գտնվող քղբանտարկյալների մասին:
Մեր ուշադրությունը գրավեց, ոչ թե Ձեր խոսելուց հրաժավելը, ինչն անկացկած, Ձեր իրավունքն է, այլ այն պատճառաբանությունը, թե ինչու եք հրաժարվում: Դուք ասել եք. «Ես համազեկուցող եմ, պետք է զեկույց պատրաստեմ: Երբ հանդիպում եմ իշխանությունների հետ, նրանք դժգոհում են, որ իրականությունը չեմ ներկայացնում: Երբ հանդիպում եմ ընդդիմության հետ, նրանք են ասում, որ իրականությունը չեմ ներկայացնում»:

Դուք փաստորեն ընդունում եք, որ էապես կախված եք հայաստանյան իշխանությունների և ընդդիմության իրարամերժ կարծիքներից: Այնինչ ԵԽԽՎ մանդատը Ձեզ տրված է ոչ թե ընդդիմության կամ իշխանության կարծիքներից կախված լինելու կամ դրանցից վախենալու , այլ` հայաստանյան իրականությունը ուսումնասիրելու, ազատորեն սեփական կարծիքն արտահայտելու և այն անաչառ կերպով ԵԽԽՎ-ին ներկայացնելու համար: Ձեր այս խոսքերից ավելի քան պարզ է դառնում, թե ինչու այս 2.5 տարին այդպես էլ բավարար չեղավ ԵԽԽՎ կողմից հայաստանյան կեղծված ընտրությունների միանշանակ դատապարտման և քաղաքական բանտարկյալների ազատ արձակման համար: Դուք փաստորեն զբաղված եք եղել ոչ թե համազեկուցողի մանդատից բխող խնդիրները լուծելով, այլ` հայաստանյան ընդդիմության և իշխանության միջև խուսավարելով:

Պարոն Պրեսկոտ
Քանի որ Դուք հայաստանյան ընդիմության և իշխանության ճնշումներից ձերբազատվել չեք կարողանում, մենք Ձեզ հորդորում ենք հնարավորինս շուտ հրաժարվել Հայաստանի հարցերով համազեկուցողի մանդատից: Գուցե այն Ձեր հրաժարականից հետո փոխանցվի շատ ավելի անկախ ու անաչառ պատվիրակի, ով մի կողմ դրած հայաստանյան ընդդիմության և իշխանության իրարամերժ շահերը, կկարաղանա հայաստանյան իրականությունն անաչառ կերպով ներկայացնել ԵԽԽՎ-ին, ինչն էլ հենց պահանջում է համազեկուցողի մանդատիը»,-ասված է տարածած նամակում:


Դիտել Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն