Գլխավոր » TOP, Իրան, Լրահոս, Տարածաշրջան, Քաղաքականություն

Արդյո՞ք Հայաստանը կմիանա Իրանի դեմ պատժամիջոցներին

Հոկտեմբեր 21, 2010թ. 13:10

NՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի պատասխանը լրատվամիջոցներից մեկի հարցին

Հարց. Արդյո՞ք Հայաստանը միանում է Իրանի դեմ պատժամիջոցներին:

Պատասխան. Իրանի հետ մենք ունենք դինամիկ զարգացող հարաբերություններ, լավ տնտեսական համագործակցություն, իրականցրել եւ շարունակում ենք իրականացնել տարբեր համատեղ  ծրագրեր, հատկապես `էներգետիկ եւ տրանսպորտի բնագավառներում: Տեղի են ունենում ակտիվ շփումներ, փոխայցելություններ. վերջերս ես գտնվում էի Իրանում, ներկայումս պատրաստում ենք Հայաստանի վարչապետի այցելությունը Իրան, մի քանի օր առաջ Հայաստանում էր Իրանի Խորհրդարանի նախագահ պարոն Լարիջանին:

Մեր հարաբերությունները փոխշահավետ են եւ մտադիր ենք դրանք զարգացնել:

Ինչ վերաբերում է պատժամիջոցներին, ապա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշումները, իհարկե, պետք է հարգվեն ՄԱԿ-ի անդամ բոլոր պետությունների կողմից, ինչպես դա պահանջում է ՄԱԿ-ի կանոնադրությունը: Չենք կարծում, որ ուժային մեթոդներով կամ պատժամիջոցներով  կարելի է լուծումներ գտնել:

Հույս ունենք, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնություններ եւ լուծումներ կգտնվեն բանակցությունների միջոցով` Իրանի եւ միջազգային հանրության համատեղ ջանքերով:

ArmAr.am


Դիտել TOP, Իրան, Լրահոս, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն