Ռալֆ Յիրիկյան. «Ազգային ռեսուրսների պաշտպանությունը նույնքան կարևոր է, որքան բանակ ունենալը»
ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարունակում է աջակցել Վայրի բնության և մշակութային արժեքների հիմնադրամի նախաձեռնությունները` դրանց հաղորդելով համահայկական բնույթ: Պաշտպանել կարելի է այն, ինչի մասին գիտելքիները բավարար են, իսկ արդյունքի հասնելու
ցանկությունը` հետևողական: ՎիվաՍել-ՄՏՍ-ը ողջունում է շրջակա միջավայրի հանդեպ հոգատարության այն արմատական մոտեցումը, որը կրելու է ոչ թե հետևանքները վերացնելու, այլ եղածը պաշտպանելու բնույթ: Այդ տրամաբանության շրջանակներում, ընկերությունը
շարունակում է աջակցել Վայրի բնության և մշակութային արժեքների հիմնադրամի հերթական նախաձեռնությանը:
Արդեն երրորդ տարին կազմակերպվող նկարչական օր մրցույթին այս անգամ մասնակցելու հնարավորություն ունեն աշխարհի տարբեր անկյուններում ապրող հայ երեխաները: «Այսօր երեխաների հետ, վաղը` երեխաների համար» կարգախոսը նոր մոտեցում է ենթադրելու ոլորտի
նկատմամբ հոգատարության ապահովման հարցում: Ակնկալվում է սկսել համագործակցության մի նոր փուլ, որը ոլորտի նկատմամբ ապահովելու է սեր, պատասխանատվության զգացում և քաղաքացիական դիրքորշում:
«Այսօրինակ ծրագրերն ունեն մարդկությանը սթափեցնելու և բնապահպանական այլընտրանքային կրթություն ապահովելու նպատակ: Շրջակա միջավայրի հանդեպ անտարբերությունը կարող է աննկարագրելի բարդ հետևանքների պատճառ դառնալ: Բացառապես սպառողի հոգեբանությամբ առաջնորդվելու դեպքում Երկիր մոլորակը կարող ենք տանել ոչնչացման: Արդեն իսկ դարի մարտահրավեր է դարձել օդի աղտոտվածության պատճառով տարատեսակ հիվանդությունների տարածումը: Ժամանակն է, որպեսզի բնապահպանական խնդիրներն սկսեն դիտարկվել ճիշտ տեսանկյունից: Բնությունից կարելի է վերցնել միայն նկար, այնտեղ թողնել միայն ոտնահետքեր: Այս ամենը գիտակցության վերածելու նպատակով, հիմնադրամի հետ մտնում ենք համագործակցության նոր փուլ` նպատակ ունենալով Հայաստանում առաջին անգամ ստեղծել էկոլոգիական հետազոտությունների քոլեջ: Հուսով ենք, որ գիտելիքը հնարավորություն կտա բացահայտել, որ ազգային ռեսուրսների պաշտպանությունը նույնքան կարևոր է, որքան բանակ ունենալը»,- ասաց ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Մրցութային աշխատանքները ներկայացվելու են հետևյալ թեմաներով` «Իմ երազանքների քաղաքը»,
«SOS», «Իմ հայրենի բնությունը», «Իմ երազած կենդանաբանական այգին»: Համահայկական
նկարչական մրցույթի արդյունքում, քվեարկությամբ ընտրվելու են
www.paintingday.sunchild.org կայքում տեղադրված նկարները: Դրանք շարունակվելու են
մինչև նոյեմբերի 20-ը, իսկ մրցույթի գլխավոր միջոցառումը լինելու է նոյեմբերի 24-ին`
«Սիրահարների այգում»: Դեկտեմբերին կայանալիք մրցանակաբաշխության ժամանակ հաղթողները
նվերներ կստանան մրցույթի գլխավոր հովանավոր ՎիվաՍել-ՄՏՍ-ից և հիմնադրամից:












