Վրաստանի պետնախարար. «Ռուսաստանում մոռացել են, որ մենք գրել և կարդալ գիտենք»
Հոկտեմբեր 22, 2010թ. 11:50
Վրաստանը պատրաստ է ստորագրել ուժի չկիրառման մասին համաձայնագիր, բայց միայն Ռուսաստանի հետ, այլ ոչ թե Աբխազիայի և Հարավային Օսիայի:
Այս մասին հայտարարել է Վրաստանի վերաինտեգրման հարցերով պետնախարար Թեմուր Յակոբաշվիլին: «Երևում է Ռուսաստանում մոռացել են, որ մենք գրել և կարդալ գիտենք, և տեղյակ ենք նրան, ինչ հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Սարկոզին: Իսկ Սարկոզին չի հայտարարել այն, ինչ տարածում են Ռուսաստաի լրատվամիջոցները: Ֆրանսիայի նախագահը ասել է, որ կողջունի, որ Վրաստանը ստանձնի ուժի չկիրառման մասին պարտավորություն: Մեր տեսակետը այդ ուղղությամբ հայտնի է, և մենք արդեն ստանձնել ենք այդ պարտավորությունները Սարկոզի-Մեդվեդև համաձայնագրի շրջանակներում»:
ArmAr.am
Թեգեր` լրատվամիջոցներ, Մեդվեդև, նախագահ, Ռուսաստան, Սարկոզի, Վրաստան












